Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ դեռ ուշ չէ վերադարձնել այն լավը, որը կար ձեր եւ ձեր սիրելիի միջեւ: Պարզապես պետք է ճիգեր գործադրել:

ՑԼԵՐ

Այսօր դուք միայնության եւ հանգստության կենսական պահանջ կզգաք, ինչին անձնական կյանքը չի նպաստի: Աշխատեք բացատրել ձեր սիրելիին, որ դուք կարիք ունեք առանձնանալու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ պետք է մեկը, ում դուք իսկապես հետաքրքրում եք որպես անհատականություն: Եվ եթե ձեր սիրելին չի հանդիսանում այդ անձնավորությունը, ապա արժե մտածել` արդյոք նա ձեր կեսն է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի թույլ տաք ձեր սիրելիին, որ նա ցուցաբերի ձեզ իր օգնությունը, անգամ եթե դուք դրա կարիքը չունեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք դժվարությամբ կհամաձայնեք վճռական քայլի գնալ, սակայն պետք է անեք դա, քանի որ, հակառակ դեպքում, անձնական կյանքում կարող են լուրջ դժվարություններ սկսվել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա համոզվել, որ դուք իսկապես աշխարհի ամենալավ անձնավորությունն եք եւ միակը, ով արժանի է լինել նրա կողքին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ պարզել հարաբերությունները սիրելիի հետ եւ գտնել այն խնդիրը, որը խանգարում է ձեզ հարմարավետ զգալ միասին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր արեք ամեն հնարավոր բան, որպեսզի ձեր սիրելին իսկական հերոս զգա իրեն: Թող որ նա տեսնի եւ իմանա, որ դուք հիանում եւ հպարտանում եք իրենով:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփվելիս կարեւոր է նրան ճիշտ հարցեր տալը, իսկ պատասխանն այդքան էլ կարեւոր չէ:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր դուք ինքներդ դժվարությամբ կհասկանաք, թե ինչ էիք ցանկանում ասել ձեր սիրելիին այս կամ այն արտահայտությամբ: Ստիպված եք բացահայտել ձեր գաղտնի մտքերը ոչ միայն սիրելիի, այլեւ ձեզ համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եղեք նուրբ սիրելիի հետ: Անգամ եթե նա նման չէ ձեր ամբողջ կյանքի սիրուն, այնուամենայնիվ, շնորհակալ եղեք նրան այն երջանիկ պահերի համար, որոնք նա ձեզ պարգեւում է:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ կոտրված կզգաք` ելնելով սթրեսային աշխատանքից: Աստղերը խորհուրդ են տալիս խաղաղ ընտանեկան ընթրիք կազմակերպել սիրելիի հետ:

Աղբյուրը՝ Junona.org

14.10.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը