Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հոլանդիայի հավաքականը կրկնել է 1933 թվականի անհաջողություն (ֆոտոշարք)

02.09.16 - սպորտ

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը, Էյնդհովենում կայացած ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվելով հույներին, կրել է 5-րդ անընդմեջ տնային պարտությունը:

Տնային խաղերի նման անհաջող շարք հոլանդացիները նախորդ անգամ ունեցել էին 1933-ին, փոխանցում է Goal.com-ը:

Հոլանդիայի հավաքականը սեփական խաղադաշտում նախորդ անգամ հաղթել է 2015 թվականի մարտի 31-ին՝ ուժեղ գտնվելով Իսպանիայից (2:0): Դրանից հետո հոլանդացիները տանը պարտվել էին ԱՄՆ-ի (3:4), Իսլանդիայի (0:1), Չեխիայի (2:3) ու Ֆրանսիայի (2:3) հավաքականներին:

Ընկերական խաղ

Հոլանդիա – Հունաստան՝ 1:2

Ժորժինյո Վեյնալդում, 14 – Կոստաս Միտրօղլու, 29, Ջիանիս Ջիանիոտաս, 74

02.09.16 | սպորտ