Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հոգեկան խնդիրները բուժելու ամենասարսափելի միջոցները, որոնք եղել են հին ժամանակներում (ֆոտո)

Բարեբախտաբար, վերջին տարիներին հոգեկան շեղումների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, և դրանց բուժման մեթոդները գնալով զարգանում են: Այսօր ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի շիզոֆրենիան, փսիխոզը կամ մեկ այլ հոգեկան հիվանդություն արնահոսությամբ, փսխման դրդմամբ: Այս սարսափելի, անտրամաբանական և բացարձակ անարդյունավետ միջոցները ընդմիշտ սև հետք են թողել բժշկական պատմության վրա: Ահա դրանցից ամենասարսափելի օրինակները:

Ճակատային բուժում

Այս մեթոդը կիրառել է պորտուգալացի բժիշկ Էգաշ Մոնիշը, ով կարծել է, թե հոգեկան տագնապներն առաջանում են գլխուղեղի ճակատային հատվաում նեյրոնների խափանված աշխատանքի պատճառով: Խնդիրը լուծել նա առաջարկել է ճակատային հատվածի վերացմամբ, այդկերպ բացառելով նրա բացասական ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա: 1949-ին այս մեթոդի ստեղծման համար Մոնիշն արժանացավ Նոբելյան մրցանակի:  Շուտով պարզ է դարձել, որ այս մեթոդը հիվանդներին չի բուժում, այլ նրանց վերածել է քայլող դիակների, այնպես որ, բժշկական միությունը արագ հրաժարվել է հետագայում այդ մեթոդի կիրառումից:

 

Կլիտորիդէկտոմիա

Հիմնվելով վիկտորիանական համոզմունքների վրա, թե մաստուրբացիան (մինետ) կամ սեքսուալ ցանկությունները կարող են հոգեկան տագնապներ առաջացնել, 19-րդ դարի բժիշկները կին հիվանդներին «բուժել են» հարկադիր թլպադմամբ: Ծլիկի հեռացման ենթարկվում էին կանայք, որոնք մաստուրբացիա են կիրառել, հիստերիայով կամ ցանկասիրությամբ բարձրացմամբ են տառապել, ինչպես նաև ոչ կանացի ագրեսիայով: Հաշվետվությունների համաձայն՝ բրիտանացի շատ կանանց այդ ժամանակներում ուժով զրկել են ծլիկից, եթե նրանք փորձել են հեռանալ իրենց ամուսիններից:

 

Օրգազմ

Սա նախընտրողներն ամենևին կանացի հաճույքի համար չեն ընտրել: Բժիշկները, որոնք հորինել են սեքս-խաղալիքները մոտ 200 տարի առաջ, ընդամենը իրենց համար հեշտ մեթոդ էին փնտրում 19-րդ դարի կանանց հիստերիան բուժելու ուղղությամբ, որը մեր օրերում կոչվում է պարզապես «սեքսուալ անբավարարվածություն»: Եթե կինը բժշկին գանգատվում էր տագնապալից իրավիճակի, անքնության, նյարդայնության, նևրոզի, էրոտիկ ֆանտազիայի, որովայնի հատվածում ցավերի կամ ոտքերի արանքում խոնավության մասին, նրան ախտորոշում էին «հիստերիա» (հին հունարենով՝ «արգանդ»): Դեռևս 16-րդ դարից բժիշկները բուսայուղ են քսել հիվանդի սեռական օրգաններին և մերսել են մատերով՝ թեթևացնելով հիստերիան այնքան, մինչև նա օրգազմ կստանար: Այն բանից հետո, երբ բժիշկները սկսեցին դժգոհություններ հայտնել, որ այս բուժումը պահանջում էր ֆիզիկական մեծ ջանքեր, շատերը սկսեցին գործընթացը փոխարինել մեխանիկական կամ էլեկտրական ձեռք-ոխարինիչներով:

 

ԻՈՒԲ

ԻՈՒԲ-25-ն առաջին անգամ կիրառվել է Ալբերտ Հոֆմանի կողմից1938-ին, և բավականին արագ հայտնաբերվեց այդ միասնության հոգեմետությունը: 1947-ին պատրաստման եղանակի համար կոմերցիոն միջոց գտնվեց, և սկսեցին այն կիրառել որպես հոգեկան տագնապները բուժող միջոց: Շատ հոգեբույժներ հավատում էին, որ ԻՈՒԲ-ը կարող է օգնել հիվանդներին ճնշող հիշողությունները մոռանալ և անգամ ալկոհոլիզմը թողնել: Հետագայում երիտասարդներն այն որպես թմրանյութ էին օգտոգարծում, իսկ արդեն1968-ին ԱՄՆ-ում այն օգտագործելը կտրականապես արգելեց:

 

Օձերի փոս

«Օձի փոսը» 20-րդ դարի ամենակիրառվող մեթոդն է հոգեկան խնդիրները լուծելու համար: Եթե դրանից ակնկալիքները չէին արդարանում, «մոլագարին»  պահում էին օձի թունավոր փոսի վերևում, որպեսզի «չար ուժերը», վախենալով, լքեին նրան: Սակայն ժամանակի ընթացքում հոգեբույժները հրաժարվում են այս միջոցից և կիրառում են շոկային թերապիան. հիվանդին դնում էին սառցե ջրի մեջ, իսկ որոշ դեպքերում նաև գործի էր դրվում հին միջոցը՝ օձի թույնի մասին:

 

Տրեպանացիա

Տրեպանացիան այն համոզմունքի վրա է ստեղծվել, որ խելագարությունը սատանան է հրահրում՝ ներխուժելով գլխուղեղ: Հիվանդի գլխուղեղին անցք բացելով՝ բժիշկներն իբր ճանապարհ էին բացում սատանայի համար, որպեսզի վերջինս դուրս գա այնտեղից: Հնէաբանները գլխուղեղներ են հայտնաբերել, որոնք տրեպենացիայի հետքեր են ունեցել. կլոր անցքեր՝ մահից երկար ժամանակ առաջ:

 

Արյունահոսություն և աղիների մաքրում

1600-ական թվականներին բժիշկ Թոմաս Ուիլլիսը դիտարկում է արել, որ օրգանիզմի դիզբալանսը կարգավորելու համար անհրաժեշտ է արյունահոսություն անել և աղիների մաքրում:

 

Էկզորցիզմ

Դեռևս հնագույն ժամանակներում հոգեպես անառողջներին կասկածել են մոլեգնության մեջ, և չար ուժերին հեռացնելու համար Էկզորցիզմ են կիրառել: Մոլագարները խոսում էին այնպիսի լեզուներով, որոնց նախկինում չեն տիրապետել, իսկ իրականում նրանք հոգեկան խնդիրներ են ունեցել:

 

Մութ խցեր և հոգեբուժարաններ

Թեպետ միջնադարում Եվրոպայում հոգեկան հիվանդներին ազատությունից չէին զրկում, սակայն նրանց հետագայում փակում էին մի վայրում: Հիվանդներին հաճախ մեկուսացնում էին հասարակությունից, տեղավորում էին հաշմանդամների և հանցագործների մոտ: Նրանց նկատմմաբ անմարդկային էին վերաբերվում, գամում էին պատերին և փակում էին մութ խցերում: Արժե՞ արդյոք ասել, որ այս մեթոդը որևէ արդյունք չէր տալիս:

 

Հիդրոթերապիա

Հոգեկան խնդիրների բուժման համար ջրի օգտագործումը, ինչպես նաև տաք լոգանքը մեծ տարածում ունեին:

 

Էլեկտրաշոկ

Սա կիրառվել է՝ ելնելով այն համոզմունքներից, թե հիվանդին կարելի էր բուժել նրա միջից նոպաները հանելով: Այդուհանդերձ, այսօրվա կիրառվող մեթոդը երկար ճանապարհ է անցել մինչ արդյունավետ տեսք ստանալը: Հիվանդին տարիներ շարունակ աթոռին են գամել և տառացիորեն կտտանքների են ենթարկել՝ նրանց ուղեղով էլեկտրական լարում անցկացնելով:

 

23.11.15 | ժողովածու