Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հոգեբանական 5 խորամանկ հնարք, որոնք օգտակար են յուրաքանչյուրին

1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իրեն ամենից ավելի համակրելի է (կամ էլ նրան, ում կուզեր մտերիմ մարդ համարել):

2. Երբ ստիպված եք առանձնահատուկ պատասխանատու կամ կենտրոնացում պահանջող որեւէ բան անել, մի խոսքով` այն, ինչը սովորաբար ձեզ ստիպում է նյարդայնանալ, արժե փորձել ծամոն ծամել կամ էլ նույնիսկ ուտել որեւէ բան: Դա ենթագիտակցական մակարդակում նույնանում է անվտանգության զգացման հետ, որովհետեւ մենք սովորաբար ուտում ենք, երբ մեզ ոչինչ չի սպառնում: 

3. Եթե ինչ-որ մեկը չարացած է մեզ վրա, իսկ մեզ հաջողվում է հանգստություն պահպանել, հավանական է, որ ցասումը դրանից ընդամենը ավելի սրվի: Սակայն հետագայում այդ մարդը կամաչի իր պահվածքի համար: 

4. Եթե տրված հարցին մարդը միայն մասնակիորեն է պատասխանում կամ էլ չափազանց խուսափողական, չարժե նորից հարցնել: Ավելի լավ է  ուղղակի լուռ նայել աչքերին: Նա ամենայն հավանականությամբ կհասկանա, որ տրված պատասխանը զրուցակցին չի բավարարել եւ կշարունակի խոսել: 

5. Պարզվում է` դեմքի արտահայտությունները կարող են ոչ միայն զգացմունքների հետեւանք լինել, այլեւ հենց զգացմունքներ առաջացնել: Հետադարձ կապը գործնականում անխափան է աշխատում, այդ պատճառով նրանք, ովքեր ուզում են իրենց երջանիկ զգալ, պիտի հնարավորինս ավելի հաճախակի եւ լայն ժպտան:  

Աղբյուրը` Creu

21.04.16 | հասարակություն