Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հնդկաձավարով դիետա

Այս սննդակարգը բավականին կշտացնող է, բայց միօրինակ, այդ պատճառով դժվար է դրան հետեւելը: Սակայն շատ արդյունավետ է. այն թույլ է տալիս շաբաթվա ընթացքում  7-12 կգ նիհարել: Հնդկաձավարը ոչ միայն կշտացնող է, այլեւ մաքրում է օրգանիզմը. հանում է վնասակար նյութերը եւ ծանր մետաղների իոնները, նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը: Բացի այդ, այն սպիտակուցներ եւ ածխաջրեր է պարունակում, ինչպես նաեւ В խմբի վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում եւ այլ հանքանյութեր: Դրա շնորհիվ, հնդկաձավարով սննդակարգն օրգանիզմին այնպիսի վնաս չի հասցնում, որքան որոշ այլ սննդամթերքներով մոնոսննդակարգը:  

Այսպես, առանց շքեղությունների սննդակարգի ճաշացանկը. ամբողջ շաբաթ սնվում ենք բացառապես հնդկաձավարի շիլայով: Բայց հնդկաձավարը չի եփվում, վրան եռացրած ջուր են լցնում եւ թրմում են ամբողջ գիշեր (լավ թերմոսում): Կարեւոր է հնարավորինս քիչ աղ օգտագործել եւ մոռանալ համեմունքների մասին: Մեկ ընդունման ընթացքում ուտում ենք  5 ճաշի գդալ շիլա: Մեկ օրվա ընթացքում կարելի է ուտել որքան ասես, բայց սնունդը չի կարելի ընդունել ավելի ուշ, քան քնից 4 ժամ առաջ: Հնդկաձավարից բացի, թույլատրված է միայն 1 տոկոսանոց մածուն կամ յոգուրտ (առավելագույնը` 1 լ): Երբեմն քնից առաջ կարելի է միրգ ուտել: Ավելի լավ է ցիտրուսային  С վիտամինի պակասը լրացնելու համար: Շատ ջուր խմեք, 2 լ.-ից ոչ պակաս:

Մեկ շաբաթից անհրաժեշտ է առնվազն 1 ամսով դադար տալ, ինչից հետո եւս մի հնդկաձավարային շաբաթ, եւ այդպես շարունակ, մինչեւ որ հասնեք նպատակին:

Աղբյուրը՝  Dieta.ru

02.03.16 | հասարակություն