Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հնգօրյա դիետա

Այս սննդակարգը թույլ է տալիս հինգ օրում նիհարել 5 կգ-ով: Զգույշ եղեք . Այն շատ խիստ է, ցածր կալորիական եւ չհաշվեկշռված:  Խորհուրդ չի տրվում հինգ օրից ավելի հետեւել այս սննդակարգին: Սակայն դրա ավարտից հետո խորհուրդ ենք տալիս առնվազն եւս հինգ օր սահմանափակել սննդի կալորիականությունը, նախընտրելով պարզ ածխաջրեր (խոշոր աղացած ալրից շիլա եւ հաց), ոչ ճարպոտ մսամթերք եւ կաթնամթերք, բանջարեղեն մսի եւ ճարպային նվազագույն հավելումներով, մրգեր եւ հատապտուղներ: Դա կօգնի ամրապնդել ստացված արդյունքը եւ սննդային ճիշտ սովորույթներ ձեւավորել: 

Այս սննդակարգի յուրաքանչյուր օրն իրենից լիցքաթափող մոնոսննդակարգ է ներկայացնում.

Օր 1 – 1 բաժակ խաշած բրինձ:

Օր 2 – 6 խաշած կարտոֆիլ:

Օր 3 – 1,5 կգ խնձոր:

Օր 4 – 1 կգ կիսայուղոտ կաթնաշոռ:

Օր 5 – հյութեր:

Հինգ օրվա ընթացքում թույլատրվում է կալորիա չպարունակող ցանկացած ըմպելիք խմել    (թեյ, սուրճ՝ առանց շաքարի, ջուր):

 

 

Աղբյուրը` Dieta.ru

24.06.16 | հասարակություն