Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հնարքներ, որոնց միջոցով ձեր ամուսինը ասում է. «Ես սիրում եմ քեզ»

Ահա թե ինչպես են իրենց սերը դրսեւորում այդ ոչ էմոցիոնալ ու լուռ արարածները։ 

1 . Նա ձեզ թույլ է տալիս որոշումներ կայացնել

Եթե դուք կինոթատրոն եք գնում ու ձեր ամուսինը ձեզ թույլ է տալիս որոշել, թե որ ֆիլմն եք դուք միասին դիտելու, ապա դրանով իսկ ցույց է տալիս, թե դուք ինչ մեծ նշանակություն ունեք նրա համար: Նույնը կարելի է ասել, եթե նա ձեզ թույլ է տալիս ընտրել, թե ինչ եք ուտելու ընթրիքին, ձեր նոր ավտոմեքենայի գույնը կամ այն երկիրը, որը կայցելեք հաջորդ արձակուրդի ժամանակ: Այսպիսով նա լուռ խոսում է իր սիրո մասին ու այն մասին, որ դուք թանկ եք իր համար:

2. Նա ձեզ օգնում է տնային գործերում

Երբ ամուսինս տուն է վերադառնում ծանր աշխատանքային օրվանից հետո ու սկսում է ինձ օգնել ընթրիք պատրաստելիս, ես գիտեմ, որ նա ինձ ասում է «Ես սիրում եմ քեզ»: Նա լվանում է հատակը, մաքրում զուգարանը, դասավորում իմ ներքնազգեստը ու կազմում մեր գործերի ցանկը ու այդ ամենը հանուն սիրո: Եթե ձեր ամուսինը ձեզ օգնում է տնային գործերում, նա դա անում է ոչ թե որպես պարտականություն կամ էլ ընկերների առաջ պարծենալու առիթ, այլ որովհետեւ գիտի, որ դրանով կարող է քչացնել ձեր հոգսերը:

3. Նա խորհրդակցում է ձեզ հետ

Երբ ձեր ամուսինը ձեզանից խորհուրդ է հարցնում, դա վկայում է ոչ այնքան սիրո, որքան վստահության մասին: Շատ տղամարդկանց համար դժվար է անկեղծանալը ու օգնություն խնդրելը, այնպես որ եթե ձեր ամուսինը եկել է խորհուրդ հարցնելու ձեզանից, կարող եք հպարտանալ ու վստահ լինել, որ նա վստահում է ձեզ ու սիրում: Նա ձեզ տեղավորել է մարդկանց շատ նեղ շրջանակում, որոնց հետ կարող է անկեղծանալ: Ըստ էության նա ասում է «Ես սիրում եմ քեզ ու գիտեմ, որ կարող եմ անկեղծ լինել քեզ հետ ու չվախենալ, որ կդատապարտես ինձ»:

4. Նա բռնում է ձեր ձեռքը

Եթե որեւէ մարդաշատ տեղում կամ երբ երկուսով տանը մենակ եք՝ ձեր ամուսինը բռնում է ձեր ձեռքը, ուրեմն նա ձեզ ասում է «Ես սիրում եմ քեզ»: Ձեռք բռնելն անկեղծ սիրո հասարակ արտահայտություն է: Դա ֆիզիկական կոնտակտ է առանց սեքսուալ ենթատեքստի: Դա սերն է իր ամենահասարակ դրսեւորումով: Դա ամենահասարակ ու արագ գործողությունն է, որի շնորհիվ ձեր ամուսինը կարող է արտահայտել իր զգացմունքները:

5. Նա օգնում է գնումներ կատարել

Կարեւոր չէ ձեր ամուսինը ձեզ հետ միասին է գնումներ անում, թե ինքն է ինչ-որ բան գնում տունդարձի ճանապարհին, կարեւորն այն է, որ եթե նա պատրաստ է «արցունքն աչքերին» անել դա՝ ուրեմն դրանով նա իր զգացմունքներն է արտահայտում: Ես սովոր եմ միշտ իմ ամուսնուն խնդրել, որ տուն վերադառնալու ճանապարհին մտնի սուպերմարկետ, ու քանի որ նա միշտ համաձայնումէ՝ ես նույնիսկ չէի կասկածում, որ դա նրա համար դժվար է: Եվ միայն վերջերս եմ իմացել, որ նա չի սիրում գնումներ անել ու անում է դա միայն հանուն ինձ, քանի որ ես ինքս ատում եմ գնումներ կատարելը: Այնպես որ եթե ձեր ամուսինը պատրաստ է օգնել ձեզ ու անել այն, ինչ դուք չեք սիրում անել ( մանավանդ եթե նա նույնպես չի սիրում դա) ուրեմն նա ձեզ պարզապես բղավում է իր սիրո մասին:

6. Նա լսում է ձեր բոլոր դժգոհությունները

Ես պարզապես պարտավոր եմ ասել դա: Կանանց մեծ մասը միշտ էլ կգտնեն դժգոհելու առիթ ( ես նույնպես բացառություն չեմ): Եթե ձեր ամուսինը պատրաստ է լսել ձեր դժգոհությունները՝ ավելին, եթե նա նաեւ աջակցում է ձեզ, դրանով նա իրականում ասում է. «Ես սիրում եմ քեզ»: Տղամարդը, որը պատրաստ է նստել ու անընդհատ լսել այդ գանգատները, անկասկած պետք է պարգեւատրվի:

7. Նա ժպտում է ձեզ

Ժպիտը սիրո նույնքան հասարակ դրսեւորում է, որքան ձեռքը բռնելը: Հասարակ, անկեղծ ժպիտը կարող է խելագարացնել կնոջը: Հիշո՞ւմ եք, երբ դուք առաջին անգամ հանդիպեցիք ձեր ամուսնուն ձեզ գրավեց հենց նրա ժպիտը, այդպես չէ՞: Մի մոռացեք այդ հիշողության մասին, քանի որ ամեն անգամ երբ ձեր ամուսինը ժպտում է ձեզ, նա դրանով իսկ հաստատում է սիրո այն բոլոր խոսքերը,ո րոնք ժամանակին հասցեագրել էր ձեզ: Այդ անկեղծ ժպիտը ոչ միայն ասում է ձեզ. «Ես սիրում եմ քեզ», այլեւ շատ ավելին է ասում «Դու երջանկացնում ես ինձ»:

8. Նա ձեզ է նվիրում իր մի մասնիկը

Լինի դա հաճոյախոսություն, նվեր, որը նա ինքն է գնել, թե սիրող հայացք՝ այդ բոլոր գործողություններով ձեր ամուսինը ձեզ ասում է. «Ես սիրում եմ քեզ»: Նույնիսկ եթե նա ձեզ նվիրում է մի բան, որը ձեր կարծիքով լրիվ անտեղին է, դա նույնպես վկայում է այն մասին, որ նա մտածումէ ձեր մասին: Խոսքերը ոչ միշտ են բարձրաձայն ասվում, բայց եթե դուք սովորեք լսել աչքերով, դուք կհասկանաք, որ ձեր ամուսինը ձեզ ասում է. «Ես քեզ սիրում եմ»:

Աղբյուր՝ Creu

20.01.16 | հասարակություն | մոդա