Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հնարավո՞ր է առանց վիրահատության մեծացնել կուրծքը

Հիասթափություն թող չհնչի, բայց անհնար է առանց վիրահատության մեծացնել կուրծքը եւ առհավետ ունենալ գրավիչ եւ փարթամ կուրծք։ Այո, կարելի է էստրոգենով հարուստ ֆիտո-թեյեր խմել, որոնք վաճառվում են դեղատներում, սակայն դրանք կարճատեւ ազդեցություն են ունենում։ Երբ դուք դադարեք խմել այդ «հրաշագործ թեյը», կուրծքը կրկին ձեռք է բերելու նախկին տեսքը։

Շատ դեղագործական ընկերություններ պնդում են, որ կրծքի մեծացման համար նախատեսված «ազդեցիկ» միջոցները նույնպես կարող են օգնել կանանց այս հարցում։ Սակայն սա կատարյալ հիմարություն է։

Վերջերս լայն տարածում է գտել վակուումային մերսումը։ Այո, կիրառելի մեթոդ է, բայց այն ունի նաեւ իր բացասական կողմերը։ Այն չի կարելի կիրառել տնային պայմաններում, քանի որ մի քանի պրոցեդուրաներից հետո կաթնագեղձերը վնասվում են։ Հետեւաբար, պետք է դիմել մասնագետի օգնությանը, որը կարող է հասնել մեկ շաբաթյա (լավագույն դեպքում՝ մեկ ամիս) արդյունքի։ Ի դեպ, սա գովազդ չէ, պարզապես խորհուրդ, որ տնային պայմաններում վակուումային մերսումը վտանգավոր է։

Սակայն ամենանախընտրելի միջոցը ֆիզիկական վարժություններն են, որոնք միանշանակ կարող են օգնել ձեզ այս հարցում։

 

Աղբյուրը՝ Arabio.ru

 

 

22.07.15 | հասարակություն