Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հյուրանոցների ամենաանսովոր ծառայությունները

Աշխարհի շատ հյուրանոցներ կենվորներին բացառիկ ծառայություններ են առաջարկում, որոնք ոչ միայն հաճելի են, այլեւ շատ զարմանալի: Այսպես, անդրադառնանք աշխարհի հյուրանոցների ամենաարտասովոր  առաջարկներին: 

Կենդանի ջեռոց

Խելագար օրվա ավարտին կենվորներն առողջ եւ լիարժեք քնի մասին են երազում: Ահա, պառկում ես քնելու, իսկ անկողինը քեզ դիմավորում է սառը  «գրկախառնությամբ»: Դուք էներգիա եք ծախսում տաքանալու վրա` մի որոշ ժամանակ դեռ դողալով: Այդ դեպքի համար լոնդոնյան հայտնի հյուրանոցներից մեկը մարդկանց ջերմացնելու ծառայություն է առաջարկում: Անկողին մտնելուց առաջ, ձեզ մոտ է գալիս ջերմահագուստով մարդ եւ պառկում է ձեր մահճակալին` տաքացնելու: Դա մոտ 10 րոպե է տեւում: Այն կենվորները, որոնք առանձնակի նախանձախնդրությամբ են վերաբերվում իրենց միայնությանը, կարող են հյուրանոցում տեղավորվելիս հրաժարվել այդ ծառայությունից: 

Գիշերը քնեցնող պատմություններ

Դարձյալ Լոնդոնում նման անսովոր ծառայություն է առաջարկվում: Այն ճանապարհորդները, որոնք ցանկանում են հայտնվել հեքիաթների եւ մանկության աշխարհում, կարող են օգտվել պատմությունների ընթերցման ծառայություններից, որ մատուցում է հյուրանոցի անձնակազմը:  Իմիջիայլոց, վերջերս այդ ծառայությունը սկսել է ժողովրդականություն ձեռք բերել:

Լիարժեք հանգիստ առանց ականջի տակ խռմփոցի 

Անգլիա, Եվրոպա, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելք. այդ երկրների հյուրանոցներն ապշեցնում են իրենց կենվորներին մատուցվող ծառայությունների բացառիկությամբ: Դրանցից մեկը երկու հոգու համար  «հակախռմփոցային» համարն է: Այն կանայք, որոնք հոգնել են իրենց ամուսնու խռմփոցից, կարող են օգտվել այդ շատ օգտակար ծառայությունից:  Այցելուներին առաջարկվում են թիկունքի տակ դրվող հատուկ հակախռմփոցային տակդիրներ, ինչպես նաեւ բարձեր: Համարը ձայնամեկուսիչ պատեր ունի, մահճակալը զինված է ձայնակլանիչ գլխադիրներով: Այդ հարմարանքը թույլ է տալիս ներկլանել արձագանքը: Համարում նաեւ հատուկ սարք է տեղադրված, որը խլացնում է խռմփոցի ձայնը:  

Եթե ուզում եք խոսել լարված օրվանից հետո 

Բրիտանական հյուրանոցներից մեկում առաջարկում են ձեզ համար ընկեր-հարեւան ձեռք բերել, եթե ճանապարհորդն առանց ընկերոջ է ճամփորդում:  Հաստատությունը ձեզ խորհուրդ է տալիս  ոսկե ձկնիկ վերցնել: Հյուրանոցատիրոջ խոսքով, ձուկն օգնում է գեղեցկացնել հյուրի հանգիստը, որը ցանկանում է ժամանակ անցկացնել կենդանի էակի հետ, ոչ թե վերադառնալ դատարկ սենյակ: Կարելի է եւ սիրտդ դատարկել, պատմել անցած օրվա նորությունները: Հետո էլ լող տվող, ակվարիումով նազանքով տեղաշարժվող ձկնիկը հանգստացնում է նյարդերը եւ լիակատար ներդաշնակության զգացողություն է տալիս:  Ձուկն օգնում է գեղեցկացնել հյուրի հանգիստը, որը ցանկանում է ժամանակ անցկացնել կենդանի էակի հետ, ոչ թե վերադառնալ դատարկ սենյակ:

Մի կտոր հոտ ձեզ հետ

Մեքսիկական հյուրանոցներից մեկում օճառային արվեստի մասնագետ հատուկ դռնապան կա: Նա ձեզ կառաջարկի մայա հնդկացիների բաղադրատոմսով եւ ձեռքով արտադրված տեղական օճառի արտասովոր բույրեր: Օճառը պետք կգա ինչպես ուղեւորության ընթացքում օգտագործելու, այնպես էլ հայրենիքում ընկերներին որպես հուշանվեր տանելու համար: Բույրերի տեսականին բազմազան է` դեղձից ու կիտրոնից մինչեւ շոկոլադ եւ դարչին: 

Ձեր արեւային լոգանքին հոգ կտանի մկանուտ մենեջերը 

Մայամիում հյուրանոցների ցանցը հայտնի է իր շատ հաճելի եւ տպավորիչ սպասարկմամբ: Գեղեցիկ, արեւահարված եւ մկանուտ տղաներն ուշադիր կհետեւեն, որ դուք չայրվեք արեւոտ Մայամիի այրող ճառագայթներից եւ ժամանակ առ ժամանակ ձեր մաշկին արեւապաշտպան քսուքներ կքսեն: 

Լիցքաթափող մերսում ջրում

Եթե ուզենաք լիցքաթափվել Սան Դիեգոյում, ձեզ տեղական անսովոր ծառայություն պետք կլինի` կոսմետիկական պրոցեդուրայի եւ գոնդոլով ջրի վրա անխռով ճոճքի համադրություն: Մասնավոր նավահանգստով դանդաղ սահելու ընթացքում պրոֆեսիոնալ մերսողը կմերսի ձեր մարմնի բոլոր հատվածները: 

Սուր զգացողությունների սիրահարների համար

Աֆրիկայի հյուրանոցներից մեկում կանգ առած հյուրերը կարող են իրենց նյարդերը խուտուտ տալ` զբոսանքի տանելով վտանգավոր գիշատիչների` առյուծների, ընդ որում, առանց կապելու, ուղղակի պոչից բռնած: Արդեն սարսափեցի՞ք:  Մի վախեցեք, նրանց  մեծացրել են հենց հյուրանոցում եւ նրանք լիովին սովորել են մարդկանց:  

Աղբյուրը` Creu

08.03.16 | հասարակություն