Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հմայիչ մարդկանց գաղտնիքները

1. Ամեն ինչին հարգանքով վերաբերվեք

Կարեւոր չէ` նրանք բանակցություններ են վարում  խոշոր հաճախորդի հետ, թե մատուցողին խմիչք են պատվիրում, հմայիչ մարդիկ դա անպայման անում են քաղաքավարի եւ հարգանքով: Նրանք հասկանում են, որ նշանակություն չունի, թե իրենք իրենց որքան լավ կպահեն կոնկրետ մարդու հանդեպ. դրական տպավորությունը հօդս կցնդի, եթե նա տեսնի, որ ուրիշ ինչ-որ մեկին վատ եք վերաբերվում: Հմայիչ մարդիկ ուրիշներին հարգանքով են վերաբերվում, որովհետեւ գիտեն, որ իրենք ուրիշներից  ոչնչով ավելի լավը չեն: 

2. Հետեւեք պլատինե կանոնին

Ոսկե կանոն. ուրիշներին վերաբերվիր այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ վերաբերվեն. սա լուրջ թերություն ունի, որովհետեւ ելնում է այն ենթադրությունից, որ բոլոր մարդիկ միանման հարաբերություններ են ցանկանում: Դա անտեսում է այն փաստը, որ  տարբեր մարդիկ տարբեր մոտիվացիա ունեն: Եվ եթե մեկը սիրում է հանրային ճանաչում, մյուսը տանել չի կարողանում ուշադրության կենտրոնում հայտնվելը:      

Պլատինե կանոն. Ուրիշներին վերաբերվեք այնպես, ինչպես իրենք են ուզում, որ վերաբերվեք իրենց: 

Հմայիչ մարդիկ լավ են գլուխ հանում մարդկանցից: Նրանք այնպես են կազմակերպում իրենց պահվածքը եւ շփման ոճը, որ ուրիշներն իրենց հարմարավետ զգան նրանց հետ: 

3. Խուսափեք աշխարհիկ շատախոսությունից

Ուրիշի հետաքրքրվածությունը զրոյի հավասարեցնելու ավելի հեշտ միջոց չկա, քան զրույցը անբովանդակ շատախոսությամբ սկսելը: Երբ դուք փորձում եք մարդու նկատմամբ մոտեցում գտնել եւ սկսում եք աշխարհիկ դատարկ զրույց, ձեր զրուցակիցն անմիջապես ուղեղը դնում է ավտոպիլոտի վրա եւ ձեր նկատմամբ իսկական համակրանք չի զգում: Հմայիչ մարդիկ զրույց սկսելով փորձում են խորը մի բան գտնել նույնիսկ աննշան բաներում: Մարդկանց նկատմամբ նրանց իսկական հետաքրքրությունը նրանց օգնում է հեշտորեն պատասխանել լավ հարցի եւ պատմել այն մասին, թե իրենք ինչն են կարեւոր համարում կյանքի տարբեր ոլորտներում: 

4. Մարդկանց վրա կենտրոնացեք ավելի, քան ուրիշ որեւէ բանի վրա

Հմայիչ մարդիկ իրական հետաքրքրություն են զգում նրանց նկատմամբ, ովքեր շրջապատում են իրենց: Արդյունքում նրանք շատ ժամանակ չեն ծախսում իրենց մասին մտածելու վրա: Նրանք իրենց գլուխը չեն լցնում` մտածելով, թե արդյոք բավականաչափ լավն են, որովհետեւ չափազանց զբաղված են ուրիշ մարդկանցով: Ահա թե ինչու նրանց հմայքի համար լուրջ ջանքեր չեն պահանջվում: 

Որպեսզի այդ սովորույթը սկսի ձեզ վրա էլ ազդել, մի կողմ դրեք սմարթֆոնը եւ կենտրոնացեք ձեզ շրջապատող մարդկանց վրա, ուշադրություն դարձրեք, թե նրանք ինչ եւ ինչպես են ասում, ոչ թե` դուք ինչպես եք պատասխանում: Երբ մարդիկ իրենց մասին ինչ-որ բան են պատմում, նրանց ուղղորդող հարցեր տվեք` ցույց տալու ձեր հետաքրքրությունը: 

5. Կաշվից դուրս չգալ

Զրույցի ընթացքում հմայիչ մարդիկ չեն ձգտում ամբողջ ժամանակը զբաղեցնել պատմելով այն մասին, թե իրենք ինչ խելացի եւ հաջողակ են:  Եվ ոչ նրա համար, որ պարծենալու բան չունեն: Դա նրանց մտքով նույնիսկ չի անցնում, որովհետեւ հասկանում են, թե ինչ վանող տեսք ունեն այն մարդիկ, որոնք ձգտում են բոլորին դուր գալ:  

6. Հասկացեք տարբերությունը փաստի եւ կարծիքի միջեւ

Հմայիչ մարդիկ զգույշ են վերաբերվում վիճելի եւ նուրբ հարցերին` մնալով որոշակի շրջանակում: Նրանք չեն թաքցնում իրենց կարծիքը, բայց ընդգծում են, որ այդ կարծիքը միակ հավաստի փաստը չէ: Լինի դա քննարկում գլոբալ տաքացման, քաղաքականության թե պարտադիր պատվաստումների վերաբերյալ, հմայիչ զրուցակիցները գիտակցում են, որ խելացի շատ մարդիկ կարող են այդ խնդրի վերաբերյալ այլ տեսակետ ունենալ: 

7. Բնական եղեք

Հմայիչ մարդիկ այնպիսին են, ինչպիսին կան: Նրանցից ոչ մեկի մտքով չի անցնում ուղեղը լարել, որպեսզի գործողությունների պլան կազմի եւ կանխագուշակի, թե  ինչ է պետք անել այնուհետեւ: Նրանք իրենց այդպես են պահում, որովհետեւ հասկանում են,  որ ոչ մեկը կեղծ մարդկանց չի սիրում: 

Մարդկանց ձգում են իսկական անհատականությունները, որովհետեւ նրանց կարելի է վստահել: Ավելի հեշտ է վանել ինչ-որ մեկին, քանի դեռ չգիտես, թե նա ով է իրականում եւ ինչ է զգում:

8. Ազնիվ եղեք

Ազնիվ մարդիկ մեզ գրավում են, որովհետեւ նրանք իրենց ճանապարհով են գնում` պարզ եւ բաց:  Սկզբունքորեն ազնիվ լինելը հեշտ է, բայց իրականում ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է: Ամեն օր ազնվություն դրսեւորելով` հմայիչ մարդիկ հետեւում են իրենց համոզմունքներին, ջանում են չշատախոսել եւ ճշմարտությունն են ասում, նույնիսկ` դառը:  

9. Ժպտացեք

Մարդիկ բնույթով իրենց զրուցակիցների հայելին են: Եթե ուզում եք, որ նրանք ձեզ հմայիչ համարեն, ժպտացեք նրանց ամբողջ զրույցի ընթացքում, եւ նրանք ենթագիտակցորեն կսկսեն ձեր հանդեպ դրական հույզեր զգալ: 

Աղբյուրը` MyJane.ru

14.06.16 | հասարակություն | մոդա