ՀՀ և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ստորագրվել է երիտասարդության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության և ներդրումների նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԵԱՀ երիտասարդության և սպորտի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

 

Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Երևանում կայացած տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերի հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակներում:

 

 

 

 

29.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն