ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան. ԱԻՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: 

 

Դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան, 8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով:

 

Շիրակի մարզում տեղում է ձյուն:

 

Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

 

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

 

 

 

06.12.17 | քաղաքականություն