ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպած միջոցառումներին

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում` Մոսկվայում, կմասնակցեն Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին:

 

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-ից 8-ը կայանալիք ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ստեղծման 185 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

04.12.17 | քաղաքականություն