Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ:

 





Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ ձևավորվել են համագործակցության հարուստ ավանդույթներ և արդյունավետ մեխանիզմներ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նախորդ տարեվերջին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց կատարման ընթացքի մասին: Իր հերթին պարոն Կոցիասը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ հունական կողմի պատրաստակամությունը:

ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ նախարարները կարծիքներ են փոխանակել նաև վերջին շրջանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների չեզոքացման ուղիների վերաբերյալ, պայմանավորվել են շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ: 

 

 

 

 

 

09.03.17 | քաղաքականություն | քաղաքականություն