ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. բաժիններում նշանակվել են նոր ոստիկանապետեր

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի բաժնի պետ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ է նշանակվել Գարիկ Ղուկասյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արամ Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հրաչ Խոստեղյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ:

05.08.16 | հասարակություն