Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայկական Կարմիր Խաչը շարունակելու են համագործակցությունը

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին: 



Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղպաշտպանության ծառայության և տարածաշրջանային համագործակցության զարգացման,  ինչպես նաև կամավորական շարժման խթանման հարցերը:

 

Հայկական Կարմիր Խաչի ընկերության պատվիրակներն ԱԻ նախարարին ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող ծրագրերը, պատրաստակամության հայտնեցին շարունակել համագործակցությունը վերոնշյալ ուղղություններով և Հայաստանում ներդնել միջազգային օգտակար փորձը:

 

Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական Կարմիր Խաչը նախարարության երկարամյա ու վստահելի գործընկերներից է, որի աջակցությունն 1-ին օգնության բարձր մակարդակի մասնագետներ պատրաստելու հարցում շատ գնահատելի կլինի` հատկապես սահմանամերձ գոտիներում: 

 

Որպես կամավորական շարժումը խթանելու միջոց նշվեցին նաև ՀՀ համայնքային բյուջեներում աղետների ռիսկի նվազեցման ընդգրկումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

 

Հանդիպման վերջում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մ. Մնացականյանը ստորագրեցին «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին ՀՀ ԱԻ նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև» Փոխըմբռնման Հուշագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:

 

04.04.17 | քաղաքականություն | քաղաքականություն