Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՀ ԱԻ նախարարությունը համագործակցում է Կրթության և գիտության նախարարության հետ

Ուսումնական հաստատությունների՝ աղետների ռիսկի նվազեցման ու արտակարգ իրավիճակներում գործելու կարողությունների բարձրացման նպատակով՝ 2015 թ.-ին ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ կրթության և գիտության նախարարությունները՝ ՄԱԿ-ի մանկական և ԱՌՆԱՊ հիմնադրամների հետ համատեղ, կազմել են Ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույց:

Համաձայն երկու գերատեսչությունների՝ 2016 թ.-ի համատեղ հրամանի՝ ՀՀ մարզերի  և Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարները պետք է մշակեն պլաններ, որի ընթացքում մեթոդական օգնություն կցուցաբերվի փրկարար ծառայության կողմից: 

Ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները նախկին՝ Արտակարգ իրավիճակներում գործելու պլաններից տարբերվում է նրանով, որ աղետների ռիսկի նվազեցման բաժնում բացահայտվում են ուսումնական հաստատության արտաքին և ներքին վտանգները, ռիսկերը,  խոցելի տարրերը, նրանց հակազդման միջոցները, արտակարգ իրավիճակներում կրթության շարունակականության ապահովման հարցերը:

Այդ պլաններն իրատեսական և որակյալ մշակելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևան քաղաքի վարչական շրջաններում ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ անցկացրել է վերապատրաստման դասընթացներ: Ներկայումս դասընթացներ են անցկացվել Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Առաջիկայում դասընթացներ կկազմակերպվեն նաև մարզերում:

Մասնակիցների համար ոլորտի մասնագետները զեկույցներ են ներկայացնում, հետևյալ թեմաներով.

• Աղետների ռիսկի նվազեցման կրթությունը և դպրոցների անվտանգությունը,

• Ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի բաժինների ներկայացում:

Դասընթացի ժամանակ ուսումնասիրվում են նաև օրինակելի պլաններ, որոնց հիման վրա վերանայվում են ուսումնական հաստատությունների կողմից մշակված պլանների նախագծերը:

Միևնույն ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի մանկական և ԱՌՆԱՊ հիմնադրամների հետ համատեղ «Արտակարգ իրավիճակներում երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և կրթական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կազմակերպել է հրահանգիչների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, մարզպետարանների կրթության վարչությունների և ՀՀ ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետներ, ինչպես նաև՝ ուսումնական հաստատությունների տնօրեններ։

Պարբերաբար կազմակերպվող նմանատիպ վերապատրաստման դասընթացների և քննարկում-հանդիպումների նպատակն է՝ Երևան քաղաքում և մարզերում ունենալ վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաջակցեն ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակմանը: 

Այս գործընթացը նպատակ ունի նաև խթանել ոչ միայն ուսումնական հաստատության մանկավարժական անձնակազմի ու աշակերտների, այլև՝ ծնողների, համայնքի ղեկավար կազմի և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների՝ աղետների ռիսկի նվազեցման գիտելիքների, կարողությունների, հմտությունների և մտածողության ձևավորումն ու զարգացումը:

20.02.17 | քաղաքականություն | ֆուտբոլ