Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ քաղաք, որտեղ կարելի է դիմավորել հեքիաթային Նոր տարի

Ամանորը ամենասիրված տոներից է, սակայն այն ունի մեկ թերություն` լինում է տարին ընդամենը մեկ անգամ: Իսկ ինչպե՞ս դիմավորել տոնը, որպեսզի այդ մեկ օրը հիշվի եվս 365 օր: Առաջին հերթին, իհարկե, կարեւոր են այն մարդիկ եւ վայրը, որտեղ պատրաստվում ես նշել տոնը: Ասում են` Ամանորն անցկացնելու լավագույն տարբերակը ընտանեկան մթնոլորտն է: Իսկ ո՞ւր մեկնել ընտանիքով, որպեսզի տոնը հեքիաթայն դառնա:

Փորձենք առաջարկել մի քանի տարբերակ, որտեղ հասնելն, իհարկե, դժվար է, բայց եթե արդեն ունեք տոմս, ապա հուշենք, թե ինչպես կարող եք անցկացնել Ամանորը տվյալ խոշոր քաղաքներում:

Նյու Յորք

Իհարկե, ոչ բոլորը հնարավորություն ունեն իրենց նմանօրինակ ճոխություն թույլ տալու, բայց աշխարհին հայտնի է, որ ամենաուրախ Ամանորներն անցնում են հենց Նյու Յորքում: Այդ օրը հայտնի Times Square-ում հավաքվում են միլիոնավոր մարդիկ, որոնց համար կազմակերպվում է երաժշտական եւ պարային մեծ միջոցառում սիրված աստղերի մասնակցությամբ եւ ցուցադրվում է ամենագեղեցիկ հրավառություններից մեկը:

Ռիո դե Ժանեյրո

Ռիոն հայտնի է իր բազմաբնույթ տոնակատարություններով. Պատկերացրեք, թե ինչ խելահեղ միջոցառումներ են կազմակերպվում Ամանորի գիշերը: Ավելի քան երկու միլիոն մարդ է մասնակցում այդ տոնակատարությանը: Շատերը հագնում են ավադական զգեստներ, ցուցադրում են ներկայացումներ եւ, իհարկե, ի՞նչ բրազիլական տոնակատարություն առանց խելահեղ պարերի:

Լոնդոն

Բրիտանացիները մեծ շուքով են նշում Ամանորը: Հազարավոր մարդիկ սպասում են Big Ben-ի զանգին, որից հետո սկսվում է տասը րոպեանոց լուսային շոու, որին հաջորդում են խնջույքներն ու շքերթները:

Հոնկ Կոնգ

Աշխարհի ամենատպավորիչ երկնաքերներն այդ օրը բոցավառվում են խելահեղ հրավառությամբ, որը տարեց տարի էլ ավելի հեքիաթային է դառնում: Իսկ երկնքում թեւածում է հատուկ տոնի համար պատրաստված հսկայական վիշապը:

Բեռլին

Գերմանիայի մայրաքաղաքը հայտնի է տոնակատարություններ կազմակերպելու տաղանդով: Ավելորդ է նշել, որ Ամանորյա միջոցառումներն այստեղ անասելի գեղեցիկ են անցնում: Տոնակատարության կենտրոնն այստեղ համարվում է Party Mile կոչվող վայրը, որտեղ մարդիկ օգտվում են հյուրասիրությունից, լավ երաժշտություն են վայելում եւ ականատես են լինում խելահեղ լազերային շոուի:

Սյունե Առաքելյան

Աղբյուրը` www.fodors.com 

30.12.15 | հասարակություն | աստղերը