Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ սխալ, որոնք փչացնում են տեսքը

Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում, թե ինչ է նշանակում ոճային լինելը: Բայց բոլորն էլ կհամաձայնեն, որ կերպարի մեջ ամենակարեւորը ներդաշնակությունն է: Ինչպե՞ս գտնել նուրբ սահմանը ոճի ու անճաշակության միջև:

«Քո» իրերը

Դրանք կարող են լինել ազատ ձեւվածքի շորեր ու oversize, բայց պետք է իդեալական տեսք ունենան քեզ վրա: Եթե ձեւվածքը նախատեսում է դարսեր, կամ որեւէ այլ դետալ, որը քեզ չի սազում, մի գնիր նման շոր, նույնիսկ եթե այն գերժամանակակից է: Եթե դա սուպերթրենդ է, ուրեմն ամենայն հավանականությամբ մեկ այլ արտադրող կունենա նմանատիպ այլ մոդել, որն ավելի կհամապատասխանի քեզ: Ամենատարածված սխալներից մեկն է, երբ հանգնում են այն ինչ նորաձեւ է, եւ ոչ թե այն, ինչ սազում է: Խուսափեք այդ սխալից:

Բոլորն այդ կողմ վազեցին, ու նա էլ վազեց

Երբ թրենդը համատարած է դառնում, դա նշանակում է , որ իրականում այդ իրն արդեն դուրս է եկել նորաձեւությունից: Հիշիր տանկետկայով սնիքերսները ու մինչեւ հատակ հասնող պլիսե կիսաշրջազգեստները: Դրանք մեկ ակնթարթում հեղեղեցին փողոցները ու շատ արագ ոչ նորաձեւ դարձան: Նայիր շուրջդ ու հիշիր, որ դու քո ոճն ունես, հավատարիմ մնա դրան: Եթե որեւէ բան մտել է զանգվածային արտադրություն, իսկ դու դեռ չես հասցրել գնել այն, ուրեմն արդեն չարժե անել դա:

Ավելի շատ փայլ

Դասական «պատյան» զգեստը շատ տձեւ տեսք կունենա, եթե դրա օձիքի մասում փայլեր կամ հսկայական ապակիներ լինեն՝ քարի տեսքով:

Դա վատ տեսք կունենա մանավանդ ցերեկային ժամերին՝ գրասենյակային լուսավորության ներքո, որը ոչ մեկին չի խնայում: Հագուստի վրա նման ֆուրնիտուրան վատ ճաշակի նշան է, դրա համար էլ եթե դու նման հագուստ ունես, հեռու թաքցրու այն , կամ ավելի լավ է՝ դեն նետիր:

Այն չէ ու այնտեղ չէ

Եթե դու երեկոյան հավաքույթի պետք է գնաս և որոշում ես աշխատանքի գալ կոկտեյլի համար նախատեսված հագուստով, ապա իմացիր , որ դա լավագույն գաղափարը չէ: Ավելի լավ է հագուստդ քեզ հետ վերցրու ու հագիր աշխատանքային օրվանից հետո: Երեկոյան զգեստները աշխատավայրում անհեթեթ տեսք են ունենում ու երեկոյան դու արդեն այդքան թարմ ու հիասքանչ տեսք չես թվա, որքան առավոտյան: Բացառությամբ դասական զգեստների, որոնք կերպարանափոխվում են, եթե դրանց հավելում ես առիթին համապատասխան զարդ, աքսեսուար ու շպար:

Տեղ –տեղ մաքրված մանիկյուր

Այս կատեգորիային կարելի է դասել հսկայական աճեցված եղունգները, ջնջված լաքը, տարբեր երկարություն ունեցող բնական եղունգները, անխնամ ձեռքերը: Կոկիկ կարճ եղունգներով ձեռքերը շատ ավելի գեղեցիկ տեսք ունեն, քան արդեն ջնջված լաքով, կամ լաքի տակից աճած եղունգներով ձեռքերը:
Աղբյուր՝ Liza.ua

18.01.16 | հասարակություն | մոդա