Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ պատճառ՝ ձեր ընկերոջ Instagram-ի էջին չհետեւելու համար

Սոցիալական ցանցերում մենք միշտ նոր ընկերներ ենք ձեռք բերում, բաժանորդագրվում նոր էջերին, կիսվում մեր լուսանկարներով, գրառումներով եւ այլն։ Սակայն ցավոք, ժամանակի ընթացքում ամեն ինչ կորցնում է իր հետաքրքրությունը, եւ մենք ցանկանում ենք ազատվել եւ այլեւս չհետեւել այս կամ այն ընկերոջ էջին։

Այսպիսով, հինգ պատճառ ձեր ընկերոջ Instagram-ի էջին այլեւս չհետեւելու համար։

1․ Նա Instagram-մոլագար է եւ ամեն օր տեղի-անտեղի լուսանկարներ է տեղադրում եւ թարմացնում իր էջը։ Նրան չի հետաքրքրում ձեր կարծիքը։ Ավելին, նա անգամ չի պատասխանում մեկնաբանություններին, քանի որ մշտապես զբաղված է։

2. Ձեր ընկերը մշտապես նույն թեմայի մասին է գրառումներ եւ լուսանկարներ հրապարակում։ Ճիշտ է, սկզբում այս թեման բավականին հաճելի է իր բոլոր ընկեր-օգտատերերի համար, սակայն ժամանակի ընթացքում այս նույն թեման հոգնեցնում ու ստիպում է ձեզ այլեւս չհետեւել ձեր ընկերոջ Instagram-ի էջին։

3. Ձեր ընկերը սնվելու մեծ սիրահար է։ Նա մշտապես լուսանկարում ու հրապարկում է իր նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի լուսանկարները։ Չհետեւել, միանշանակ չհետեւել։

4.Անսահման սելֆիներ։ Շատ աղջիկներ կարծում են, որ նրանք ամեն զգեստով, գնումներ կատարելիս փորձած ամեն հագուստով պետք է սելֆի ունենան։ Իհարկե, լուսանկարվելը նրանց իրավունքն է, բայց պարտադիր չէ ամեն օր ընկերներին ձանձրացնել ձեր նույնանման լուսանկարներով։

5. Անհետաքրքիր եւ չթարմացվող էջեր։ Եթե ձեր ընկերը ոչ մի լուսանկար չի տեղադրում, ոչ մի գրառում կամ մեկնաբանություն չի գրում, ուրեմն պետք է դուրս գալ տվյալ մարդու էջին բաժանորդագրված օգտատերերի ցանկից։ Սա հուշում է այն մասին, որ Instagram-ն այլեւս չի հետաքրքրում նրան։ Փնտրեք տվյալ օգտատիրոջն այլ ցանցերում։

Աղբյուրը՝ Creu

14.07.15 | հասարակություն