Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ նախանշան, որ նա վամպիր է եւ ավելի լավ է հեռու մնալ նրանից

Երիտասարդներ, անպայման ժամանակ տրամադրեք ու կարդացեք։ Երբեմն նայում ես որեւէ ընտանեկան զույգի ու մտածում՝ աստված իմ, ինչպե՞ս է այդ կինը դիմանում նրան։ Քանի որ տղամարդու դեմքին թունավոր արյունախումի վարքագծի ակնհայտ նշաններ են, ինչը նա ինքը ոչ միշտ է գիտակցում, բայց մշտապես  թունավորում է իր ընկերուհու կամ կնոջ կյանքը։ Եթե քո ընտրյալը իրեն այդպես է պահում ՝ մի կարծեք, թե դա բնական է կամ որ քեզ հետ ինչ -որ բան այն չէ։ Ստիպեք, որ նա ձեր նկատմամբ ավելի մեծ հարգանք ու ըմբռնում դրսեւորի։ Կամ էլ հեռու մնացեք նրանից։

1. Դու վախենում ես նրա հետ քննարկել որեւէ խնդիր, քանի որ կանխատեսում ես նրա անտանելի արձագանքը

Ամեն անգամ, երբ փորձում ես նրա հետ որեւէ բանի մասին խոսել, նա անցնում է անձնական վիրավորանքների, մեղադրանքների, ոտնատակ անում քո ինքնասիրությունը։ Արդյունքում քեզ համար ավելի հեշտ է լինում լռելը, նրանից ամեն ինչ թաքցնելն ու ամեն ինչ սեփական ուժերով հարթելը։

2. «Ներիր», «Կներես », «Ես իրավացի չէի» բառերը պարզապես բացակայում են նրա բառապաշարում

Բոլորն էլ սխալ գործում են, բայց ոչ նա։ Նա միշտ իրավացի է։ Նույնիսկ երբ դու 100 տոկոսով գիտես, որ դա այդպես չէ, միեւնույնն է, սկսում ես կասկածել ինքդ քեզ ու քո իրավացիությանը, բայց շատ իզուր։

3. Նա երբեք չի ասի քեզ, որ դու իրեն ցավ ես պատճառել, նա պարզապես վրեժխնդիր կլինի

Եթե նրան թվացել է, որ դու փորձում ես հաճոյանալ ինչ -որ մեկին, նա կարող էր քեզ ասել այդ մասին, ու դու նրան կբացատրեիր, որ պարզապես փորձել ես քաղաքավարի լինել կամ էլ ուրախացել ես ՝ տեսնելով հին ընկերոջդ, եւ որ անհանգստանալու կարիք չկա։ Բայց նա երբեք նման բան չի ասի։ Դրա փոխարեն կփորձի անել այնպես, որ դու նրան տեսնես մեկ այլ կնոջ սիրահետելիս։ Որպեսզի դու զգաս այն, ինչ նա է զգացել։

Նման մարդու ոտքը պատահաբար տրորելը շատ վտանգավոր է . կարող ես ինքդ հիվանդանոցում հայտնվել։

4. Նա քեզ ուրիշների աչքերում հիմար է ներկայացնում

Դու ատում ես նրա հետ միասին հյուր գնալը, քանի որ իր սեփական եսասիրությունը սփոփելու նրա սիրելի միջոցն է հրապարակայնորեն քեզ ստորացնելը, քո կատակները ու արտահայտությունները ծաղրելը, քննադատելը ՝ ընկերներին զվարճացնելու նպատակով։ Ուշագրավ է, որ նման դեպքերում ոչ մեկի ծիծաղը չի գալիս, բոլորը սկսում են իրենց շատ անհարմար զգալ, ձգտում են հեռանալ։ Բայց նրան դա ոչինչ չի սովորեցնում։

5. Այդ տղային դուր չի գալիս, երբ դու քեզ լավ ես զգում, բայց նա սիրո ու հոգատարության մարմնավորում է դառնում, երբ դու լացում ես

Եթե դու նոր պաշտոն ես ստանում, նա հոգոց է հանում։ Նա վախենում է, որ դու իրենից ուժեղ ես, դրա համար էլ ձգտում է քեզ պահել թույլ, ընկճված հոգեվիճակում։ Բայց երբ դու անտրամադիր ես, նա շատ սիրալիր է դառնում։ Չէ՞ որ նորից զգում է իր կարեւորությունը։

Ճիշտ տղամարդը կհիանար քո ներուժով, այլ ոչ թե կօգներ այն հնարավորինս խորը թաղել այն։

 

Աղբյուրը՝ Cosmo

02.11.15 | հասարակություն