Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ նախանշան, որ հանդիպում ես անհամապատասխան մեկի հետ

Ներկայացնում ենք այն հինգ նախանշանները, որոնք կօգնեն քեզ հասկանալ, որ հանդիպում ես քեզ ոչ համապատասխան մեկի հետ։

1.Դու սկսել ես կորցնել քո հմայքը

Կարեւոր չէ, թե ինչ կոսմետիկ միջոց ես օգտագործում, ինչ դիմահարդարում եւ սանրվածք ունես, նրա հետ շփվելիս դու մշտապես հոգնածություն, ծանրություն, ծանրաբեռնվածություն ես զգում։ Քո աչքերը չեն փայլում նրան տեսնելիս, իսկ ժպիտը վաղուց դադարել է քո ուղեկիցը լինել։

2. Քո տրամադրությունը փոփոխական է դարձել

Կամ դու շատ երջանիկ ես, կամ շատ թախծոտ։ Նրան հանդիպելիս քո ուրախությունը կարճատեւ է լինում, քանի որ դու փորձում ես անել հնարավորինս ամեն ինչ, որ հանդիպումը ավելի հետաքրքիր ու հաճելի անցնի, իսկ նա դրա համար ոչ մի քայլ չի ձեռնարկում։

3. Դու նյարդայնանում ես եւ չես կարողանում հանգստանալ

Ձեր միջեւ զգայական կապ չկա։ Փորձում ես վերահսկել իրավիճակը, հասկանալ, թե որտեղ է նա, ինչով է զբաղված, բայց համոզված չես՝ արդյոք նա անկեղծ է քեզ հետ, թե ոչ։ Հոգու խորքում դու հասկանում ես, որ նա քոնը չէ, քանի որ նրա կողքին դու քեզ հանգիստ չես զգում։

4. Քո կիրքն ավելի մեծ է

Եթե գրկախառնվելու, համբուրվելու, սիրով զբաղվելու հարցում նախաձեռնողի դերում հենց դու ես, ուրեմն սխալ ընտրություն ես արել։ Այո, նա նույնպես ցանկանում է համբուրել քեզ, բայց քո սերն ու կիրքն ավելին է պահանջում։

5. Դու մշտապես զգում ես, որ կարող ես կորցնել նրան

Եթե դու մշտապես զգում ես, որ կարող ես կորցնել նրան, ուրեմն ոչ համապատսախն մարդ է կանգնած քո կողքին։ Այսպիսի հարաբերություններում դու միայն հանդուրժողի դերում ես լինելու։

 

Աղբյուրը՝ Creu

16.10.15 | հասարակություն | քաղաքականություն ֆուտբոլ