Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ նախադասություն, որոնք չի կարելի բարձրաձայն ասել

«Ես չգիտեմ էլ»

Տիեզերքը նախ եւ առաջ ականջ է դնում նրան, ինչը բարձրաձայն է ասվել, հետո` այն մտքերին, որոնք ձեւակերպվել են որպես կոնկրետ ցանկություններ, բայց չի կարող կարդալ եւ վերծանել ենթագիտակցությունը:  «Ուզում եք փոխե՞լ չսիրած աշխատանքը: Բարձր պաշտոն կամ նոր գիտելիքնե՞ր ստանալ». Տիեզերքը՝ ի դեմս ձեր ազգականների կամ ընկերների, խնդրում է հստակեցնել դա: Դրան անհասկանալի պատասխան է ստանում.  «Չգիտեմ էլ»: Եթե չգիտես, ուրեմն անակնկալ կլինի: Իսկ ճակատագրի անակնկալները, դժբախտաբար, հազվադեպ են հաճելի լինում: Արդյունքում իրավիճակի բարելավման փոխարեն, լրացուցիչ խնդիրներ ենք ստանում: 

Եթե դժգոհ եք ձեր կյանքի որեւէ կողմից, պատմեք այդ մասին, անպայման հիշատակեք, թե ճշգրիտ ինչ պիտի լինի, որ դժվարություններն անցնեն: 

«Ես չեմ կարողանա»

Գիտելիքները չեն հերիքում, դրա համար էլ չես կարողանա կատարել բարդ առաջադրանքը: Իսկ եթե մոտերքում պատահաբար մասնագետ լինի, որը պատրաստ է խորհրդով օգնե՞լ:    Ազատ ժամանակը քիչ է, նշանակում է` չես կարողանա հանդիպել ընկերներիդ: Իսկ եթե վերադասը ժամանակից շո՞ւտ բաց թողնի: Նման իրավիճակների եւ հանգամանքների ցուցակը հնարավոր է անվերջ ձգել. իմաստը մեկն է` ամեն ինչ հնարավոր է, եթե հաջողությունը ձեր կողմից է: Կարեւորը` չվախեցնել նրան «Ես չեմ կարողանա» նախադասությամբ: Դրա բացասական ազդեցությունը ես նկատել եմ նույնիսկ ուսման ընթացքում: Իմ համակուրսեցիները,  հրաշալի նախապատրաստվելով քննությանը, հաճախ ասում էին.  «Չեմ կարողանա հանձնել, վատ գնահատական կստանամ»: Ինչպես հետո էին խոստովանում, այդպես էին ասում աքով չտալու համար, իսկ արդյունքը ճիշտ հակառակն էր լինում: Գնահատականն ակնկալածից ցածր էր լինում տարբեր պատճառներով, որոնք ընդունված է նշանավորել  «Բախտը չբերեց» նախադասությամբ: Իսկ «Ես կջանամ անել դա» բառերից հետո հաջողությունը երկար սպասել չէր տալիս, եւ միշտ ընկնում էր անհրաժեշտ տոմսը: Այդ հնարքը հրաշալի գործում է կյանքի ցանկացած իրավիճակում` միստիկական եղանակով հանգամանքները դասավորելով զարմանալիորեն դրական եղանակով:   

«Ինձ լինեին քո խնդիրները»

Երբ ընկերուհին տանջվում է` չիմանալով ինչ ընտրել` ջրաքիսի մորթուց վերարկու, թե բեւեռաղվեսի մորթուց մուշտակ կամ էլ դժգոհում է ծովի չափազանց խոնավ օդից, ուզում ես բղավել. «Ինձ լինեին քո խնդիրները»: Մի կասկածեք, որ նման խոսքերից հետո դուք կստանաք նրա խնդիրները, բայց դրանք կլինեն բոլորովին էլ ոչ այն հաճելի հոգսերը, որոնք ձեզ դրդել էին այդ հապճեպ արտահայտությանը:  Օտարի` արտաքինից իդեալական կյանքը կարող է բազմաթիվ տհաճ պահեր թաքցնել իր մեջ, օրինակ` խնդիրներ ազգականների հետ, խնդիրներ սիրելի մարդու կամ էլ ընդհակառակը` չսիրած ամուսնու հետ, չիրականացած երազանքներ եւ հավակնություններ, վատ առողջություն: Որպեսզի այդ ամենը չզգաք ձեզ վրա, ավելի լավ է պատասխանել. «Ես ջրաքիսը կվերցնեի: Եվ Փարիզ կգնայի»: Թող տիեզերքը կատարի ձեր հենց այդ ցանկությունը:

 «Երբեք նման բան չեմ անի»

Այլ խոսքով ասած` մի երդվեք: Կարեւոր չէ` խոսքը պարաշյուտով ցատկի մասին է, թե ստորության, մատնության, դավաճանության: Ճակատագիրը կանի ամեն ինչ, որ հրաժարվեք այդ բառերից եւ ամենայն հավանականությամբ  դաժան դաս կտա:  Այդպիսով տիեզերքը եւս մի անգամ ապացուցում է, որ մարդը չի կարող վերահսկել իր կյանքի բոլոր իրադարձությունները: Ջանացեք պակաս կտրական լինել: Միշտ ընդգծեք, որ դուք հենց այս պահին եք այդպես կարծում եւ բացատրեք, որ շատ որոշակի պատճառներ ունեք նման տեսակետի համար: 

«Ես բոլորովին գեղեցկուհի չեմ»

Արտաքին գեղեցկությունն ընդամենը այլ մարդկանց կողմից մարդու ընկալումն է, այն կախված չէ ոչ դիմագծերից, ոչ էլ կազմվածքի  համաչափություններից: Բարձրաձայն ասելով` «Ես գեղեցիկ չեմ» կամ էլ նույնանման իմաստով ֆրազներ, դուք տիեզերքին մատնանշում եք, թե նման ընկալումը ձեզ լիովին բավարարում է: Արդյունքում, ինչ փոխակերպումներ էլ լինեն ձեր արտաքինում, շրջապատողները միեւնույն է` իրենց դիմաց միայն տգեղ կնոջ կտեսնեն: Իմիջիայլոց, եթե ամեն անկյունում գովեք ձեր գեղեցկությունը, դա եւս չի ավելացնի ձեր գրավչությունը: Լավ մտածեք, թե ինչու եք հենց հիմա ուզում նիհարել, եղունգներ աճեցնել կամ էլ նույնիսկ պլաստիկ վիրահատություն անցնել:  Դուք երազում եք տղամարդու հմայել, շրջապատի համակրանքին արժանանալ կամ էլ նոր զգեստով շքեղ տեսք ունենալ:   Այդ դեպքում մտերիմների հետ զրուցելիս սեփական արտաքինից բողոքելու փոխարեն, հնչեցրեք հենց այդ ցանկությունը, եւ այն անպայման կկատարվի: 

Աղբյուրը` tayni-mirozdaniya.ru

 

22.03.16 | հասարակություն