Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ հոգեբանական իրավիճակ, որոնք փոխում են մարդու վարքագիծը

Հետեւյալ 5 հոգեբանական իրավիճակները, ձեր անցագիրն են այն խորհրդավոր աշխարհ, որտեղ դուք կիմանաք, թե ինչպես է գործում մարդու ուղեղը:

1. Դուք ուրիշներին ավելի շատ եք դուր գալիս, երբ սխալներ եք գործում

Նրանք, ովքեր երբեք չեն սխալվում, մեզ նվազ համակրելի են թվում, քան նրանք, ովքեր սխալներ են գործում: Սխալները մեզ ավելի մարդկային ու գրավիչ են դարձնում: Իսկ կատարելությունը ստեղծում է հեռավորության ու անպարտելիության զայրացնող աուրա:

«Լիակատար ձախողման էֆեկտը» ստուգել է հոգեբան Էլիոթ Արոնսոնը: Նրա փորձի մասնակիցները լսել են վիկտորինային մասնակցած մարդկանց ձայնագրությունները: Որոշ ձայնագրություններում լսվում էր, թե ինչպես են մասնակիցները ձեռքից գցում սուրճի բաժակը: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ամենամեծ համակրանքը հենց այն մասնակիցներն են առաջացրել, ովքեր թափել էին սուրճը:

2. Մեծ ակնկալիքները նոր իրողություն են ստեղծում

Եթե դուք հավատում եք ինչ-որ բանի, մի օր դա անպայման կկատարվի: Դա այսպես կոչված Պիգմալիոնի էֆեկտն է: Հոգեբան Ռոբերտ Ռոզենթալը ուսումնասիրել է այն դպրոցի օրինակով:

Տարեսկզբին նա ուսուցիչներին ցույց է տվել այն աշակերտների ցուցակը, որոնք շատ բարձր արդյունքներ ունեին IQ թեսթից: Այդ ցուցակը իրականությանը չէր համապատասխանում, Ռեզենթալը աշակերտների ազգանունները պարզապես պատահականության սկզբունքով էր ընտրել:

Բայց տարեվերջին պարզվել էր, որ հենց այդ դպրոցականներն էին մյուսների համեմատ ամենաբարձր արդյունքները գրանցել:

Այդ երեխաներից ուսուցիչների ակնկալիքները ավելի բարձր էին, ու այդ ակնկալիքները նոր իրողություն էին ստեղծում: Ռոզենթալը այսպես է բացատել իր բացահայտումը՝ այն ինչ մի մարդը ակնկալում է մյուսից, կարող է դառնալ ինքնաիրագործվող մարգարեություն:

Հիշեք ասացվածքը՝ «Եթե մարդուն խոզ ես անվանում, ապա նա վաղ թե ուշ կսկսի խռխռալ»:

3. Որքան մեծ է ընտրությունը, այդքան քիչ է հավանականությունը, որ մենք դրանից գոհ կլինենք

Ձեզ ծանո՞թ է գնորդի ափսոսանքը: Գնում ենք մի բան, իսկ հետո զղջում ենք՝ կարելի էր ավելի էժան գնել, կամ էլ մեկ ուրիշ մոդել գնել, կամ էլ երկու շաբաթ հետո զեղչով գնել:

Նույնիսկ եթե մեր վերջնական որոշումը ամենաճիշտն է, մենք միեւնույն է շատ դժգոհ ենք մնում, եթե մեր ընտրությունը մեծ է: Սա ընտրության պարադոքսն է, երբ ընտրությունը չափից մեծ է՝ որոշումից բավարարված լինելը ավելի դժվար է:

4. Որքան շատ մարդիկ են տեսնում, որ ձեզ օգնություն է պետք, այդքան քիչ է հավանականությունը, որ ձեզ կօգնեն

Եթե դուք օգնության կարիք ունեք, այն ամբոխի մեջ մի փնտրեք: Այդ դեպքում սկսում է աշխատել «ականատեսի էֆեկտը»:

Այս երեւույթը հետազոտել են հոգեբաններ Բիբ Լաթանն ու Ջոն Դարլին: Երբ մարդիկ կարծում էին, որ իրենք միակ ականատեսն են՝ 85 տոկոսը օգնության է շտապում: Երբ նրանց կողքին եւս մեկ մարդ է գտնվում, օգնության է շտապում 65 տոկոսը, իսկ երբ մարդիկ գիտեն, որ եւս 4 ականատեսներ կա, օգնության է շտապում միայն 31 տոկոսը:

Վթարի կամ էլ հանցագործության ականատեսները հաճախ չեն փորձում օգնել տուժածին, քանի որ յուրաքանչյուրը համարում է, որ մեկ ուրիշը ոստիկանություն կկանչի եւ այլն: Իսկ ահա միակ ականատեսը հասկանում է, որ միայն ինքը կարող է օգնել ու շատ ավելի վճռական է գործում:

5. Ձեր սխալներն այնքան էլ նկատելի չեն, որքան ձե՛զ է թվում

Այն զգացողությունը, որ ձեզ անընդհատ նայում են, ընդամենը ձեր երեւակայության արդյունքն է: Հետապնդման զգացոցությունն ու անվստահությունը, որոնք մենք զգում ենք ամեն անգամ, երբ սխալվում ենք, իրականությունը չեն համապատասխանում: Մարդիկ մեր սխալները ավելի հազվադեպ են նկատում, քան մենք ենք կարծում:

«Լուսարձակի էֆեկտը» ստուգելու համար հոգեբանների թիմը փորձի մասնակիցներին խնդրել է ամբողջ օրը տարօրինակ վերնազգեստ հագնել, իսկ հետո գնահատել, թե ըստ իրենց՝ քանի մարդ է նկատել այն: Փորձի մասնակիցների գնահատականները շատ ավելի բարձր էին, քան նկատողների փաստացի քանակությունը: Դուք շատ ավելի հազվադեպ եք ուշադրության կենտրոնում գտնվում, քան կարծում եք:

Իմանալով այդ մասին՝ դուք կարող եք մարդաշատ վայրերում ձեզ ավելի ու ինքնավստահ զգալ:

Աղբյուր՝ adme.ru

 

13.01.16 | հասարակություն | մոդա