Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ հետաքրքիր փաստ Սիրահարների օրվա մասին

Սիրահարների օրվան նվիրված հետազոտությունները որոշ հետաքրքիր փաստեր են պարզել այս տոնի մասին:

1 . Բացիկներ ակնկալիքով

Ըստ անցած տարվա հարցումների՝ կանայք իրենց տղամարդկանցից ոչ թե շքեղ ծաղկեփնջեր են ակնկալում, այլ հասարակ, բայց անկեղծ ու հուզիչ բացիկներ: Այդուհանդերձ, տղամարդիկ ավելի հաճախ հենց ծաղիկներ են նվիրում, իսկ բացիկները կանայք իրենք են գնում:

2. Սիրահարների օրվա առթիվ կանայք կրկնակի քիչ փող են ծախսում

Ճիշտ է, աղջիկները ավելի շատ են սպասում Սիրահարների օրվան ու ոգեւորված պատրաստվում, բայցեւայնպես այդ օրը տղամարդիկ են ստիպված լինում ավելի շատ գումար ծախսել: Եվ այսպես, անցած տարի ամերիկացի տղամարդիկ նվերների համար ծախսել են միջինը 150, իսկ կանայք՝ ընդամենը 85 դոլար:

3. Այդ օրը պահպանակները մեծ պահանջարկ ունեն

Ըստ պահպանակներ արտադրող Durex ընկերության հաշվարկների՝ սուրբ Վալենտինի օրը պահպանակների վաճառքն աճում է 25 տոկոսով:

4. Հղիության թեստերի պահանջարկը նույնպես աճում է

Հետաքրքիր փաստ՝ Սիրահարների օրվանից մոտավորապես մեկ ամիս հետո կտրուկ ավելանում է նաեւ հղիության թեստերի վաճառքը: Ըստ երեւույթին փետրվարի 14-ին գնված պահպանակները չեն բավականացնում:

5. Ընտանի կենդանիներին նույնպես սեր են խոստովանում

Գաղտնիք չէ, որ աշխարհում չափից շատ են միայնակ մարդիկ, որոնք նույնպես ուզում են որեւէ մեկի հետ տոնել այդ օրը: Ըստ երեւույթին, երբ շնորհավորելու համար համապատասխան մարդ չկա, ամերիկացիներն իրենց ընտանի կենդանիների համար են նվերներ ու «վալենտինկաներ» գնում: Մի շարք հետազոտությունների տվյալներով, անցած տարի Սիրահարների օրվա կապակցությամբ ավելի քան ինը միլիոն մարդ իր կենդանիների համար նվեր էր գնել:

Աղբյուրը՝ Ivona

09.02.16 | հասարակություն