Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հինգ խորհուրդ, թե ինչպես պահպանել ընկերությունը հեռավորության վրա

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես կարող եք պահպանել ընկերությունը հեռավորության վրա:

Շփման համար ժամանակ սահմանեք: Շփումը պետք է պարբերական լինի: Գտեք ժամանակ զանգելու, նամակ կամ հաղորդագրություն գրելու համար, որպեսզի միմյանց ամենօրյա կյանքից տեղյակ լինեք: «Շփման հաճախությունը կարող է տարբեր լինել, բայց դուք պետք է քննարկեք ու համաձայնեցնեք ձեր շփման ժամանակը, — խորհուրդ է տալիս հոգեբանը, — չպետք է մոռանալ կարեւոր օրերի մասին. օրինակ՝ ծննդյան օրերը, հոբելյանները կամ պարզապես այն ժամանակաշրջանները, երբ առանձնահատուկ աջակցություն է պետք (հարազատների կորուստ, ամուսնալուծություն ):

Շփումն ավելի անձնական դարձրեք: Սոցիալական ցանցերը վատ տարբերակ չեն, բայց չէ՞ որ կարելի է նաեւ ձեռագիր նամակ գրել ու 10 ամյա վաղեմության որեւէ համատեղ լուսանկար կցել: Դա իրոք առանձնահատուկ տպավորություն կթողնի: «Քննարկեք այն, թե ինչպես է ձեզ ավելի հարմար շփվելը: Գուցե մեկին «ֆեյսբուքը» դուր չի գալիս, կամ նրա համար անհարմար է աշխատանքային ժամերին նամակներ գրելը»:

Նոր հիշողություններ ստեղծեք: Երբ խոսքը ընկերությունը պահպանելու մասին է, միայն հին հիշողությունները բավական չեն,- բացատրում է բժիշկ- հոգեբան Լեւինը,- Ընկերները պետք է նաեւ նոր հիշողություններ ստեղծելու ավանդույթ ունենան»: Օրինակ միասին սրճարան գնան կամ էլ միշտ առցանց շփվեն, նույնիսկ եթե տարբեր երկրներում են, կամ էլ հանդիպեն որեւէ այլ երկրում:

Հետաքրքրություն ցուցաբերեք իրար կյանքի նկատմամբ, մի սահմանափակվեք  «Ո՞նց են գործերդ» հերթապահ հարցով:

Անկեղծ եղեք «Խոստովանեք, որ հիմա ամեն ինչ իրոք կփոխվի, որ դուք հեռու եք ու ավելի քիչ ժամանակ եք միասին անցկացնելու: Գիտակցեք դա ու օգնեք իրար հաղթահարել այդ դժվարությունը»:

Աղբյուրը՝ Klubber

26.11.15 | հասարակություն