Հինգ թեթեւ ու ոճային գարնանային վերարկուներ

Նորաձեւությանը հետեւող տղամարդկանց ու կանանց չի խանգարի ծանոթանալ գալիք գարնան նորաձեւության միտումներին, առավել եւս որ եղանակն օրեցօր տաքանում ու արեւային է դառնում:

Այսօր ոճաբանները մեզ նույնիսկ ձմռանն են խորհուրդ տալիս լինել վառ ու չմոռանալ գույների մասին` էլ չասած գարնան մասին, որն ասես ստեղծված է նորաձեւության զանազան համարձակ փորձարկումների համար՝ այդ թվում գունային գամմայի հետ:

Ընտրելով գարնանային նոր վերարկու՝ սկսեք նուրբ երանգների մոդելներից ու հասարակ հագեցած գույներից: Առաջիններին են վերաբերում նաեւ 2016 թ. գլխավոր գույները (վարդագույն կվարցը ու բաց երկնագույնը, որը Pantone գույների ինստիտուտը վերանվանել է «Ջինջ»):

Բավականին շատ ապրանքանիշներ իրենց գարուն -ամառ հավաքածուներում ընդգրկել են կարմիրի զանազան երանգներով վերարկուներ՝ ընտրությունը կարող եք անել նույն սկզբունքով, որով կարմիր գույնի շրթներկն եք ընտրում, եւ վստահ եղեք, որ չեք սխալվի:

Առաջվա պես արդիական է ֆակտուրայի ու կոնտրաստների խաղը՝ ուշադրություն դարձրեք ժանյակավոր ու զամշյա մոդելների՝ նաեւ color blocking ոճով վերարկուների նկատմամբ:

Բացի դրանից մի մոռացեք միագույն դասական վերարկուների մասին՝ գունավոր տարբերակներից պակաս հետաքրքիր տեսք չեն ունեն սեւ-սպիտակ ռետրո մոդելները, որոնք պետք է համադրել բացառապես ժամանակակից ու ընդգծված դեմոկրատական հագուստի՝ օրինակ մարզական կոշիկի կամ էլ պատառոտված skinny ջինսերի հետ:

Աղբյուրը՝ Cosmo

04.02.16 | հասարակություն