Հինգ եզրակացություն ամուսնական կյանքի մասին

1. Սերն անցողիկ է

Այո, այո, սերն անցնում է: Այսինքն այն զգացմունքը, որը սեր են անվանում հասարակության մեջ ու որի իրական անունը սիրային կախում է: Խենթ զգացմունքներով, տառապանքներով, արցունքներով, հոգեկան ցավով ու սիրո օբյեկտի մասին սեւեռուն մտքերով:

Հարաբերություններում ամեն ինչ պետք է լավ լինի: Առանց հիստերիաների, գլուխ ցավացնելու, զգացմունքային տատանումների, ադրենալինի թռիչքների՝ յուրաքանչյուր անպատասխան հաղորդագրությունից հետո, առանց կոտրած ափսեների ու պարբերաբար «մայրիկի տուն» գնալու, առանց գոռգոռոցի ու անքուն գիշերների՝ հերթական սկանդալից հետո:

Հարաբերությունները պետք է լինեն կայուն: Դա չի նշանակում՝ ձանձրալի: Դա նշանակում է, որ դու գոնե 80 տոկոսով վստահ ես, որ ամուսինդ (կինդ) ինչ- որ արտառոց արարք չի գործի այն պահին, երբ դու դրան բոլորովին պատրաստ չես:

Հարաբերությունները պետք է հանգիստ լինեն: Երբ դու տուն ես գնում ու գիտես, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, որ դու չեն հանդիպի ագրեսիվ, հարբած ամուսնուդ ու դեմքիդ ապտակ չես ստանա:

Պոռթկումներ, անկասկած, կարող են լինել , բայց երկրաժամկետ ամուսնության ընդհանուր ֆոնը հավասար ու հանգիստ է: Եթե այդպես չէ, ուրեմն ամուսիններից մեկի մոտ զգացմունքային կախում կա:

2. Ամուսնական կյանքը հարատեւ չէ

Երբեք չի լինում երկարատեւ ու երջանիկ կյանք՝ առանց ընդիմիջումների ու հանգստյան օրերի: Ուրախ ու ոգեւորված տրամադրություն չի լինի, եթե չընդմիջես մայիսյան տոներին ու Նոր տարուն: Լինում են հիվանդություններ, վատ ինքնազգացողություն, հոգնածություն ու բարկություն, վիրավորանքներ ու հիասթափություններ: Լինում են վեճեր, անախորժություններ ու բարդություններ: Հարցն այն է, թե ամուսինները որքան են պատրաստ հաղթահարել այդ իրավիճակները:

3. Ամուսիններն իրոք պետք է նույն սոցիալական մակարդակի վրա լինեն

Մոխրոտն ու Արքայազնը ընդամենը հեքիաթ է: Ռոմանտիկ հիմարություն, որով աղջիկները մանկությունից լցնում են իրենց ուղեղը: Եվ անհավասար ամուսնություններն ամենից հաճախ են ավարտվում ամուսնալուծությամբ: Սիրահարվածության քիմիան կարող է մտերմացնել մարդկանց: Բայց երբ սիրահարվածությունն անցնում է, դրսեւորվում են դաստիարակության, մտածելակերպի, աշխարհայացքի, փողի, աշխատանքի, երեխաների ու այլ երեւույթների նկատմամբ վերաբերմունքի տարբերությունները: Այն ամենը, ինչ ցույց են տալիս կինոյում, կենսունակ չէ, իսկ դրան նմանակելու փորձը  մեծ պարտությամբ է ավարտվում:

4. Ամուսինները պետք է միասին զարգանան

Ամուսինները չպետք չէ կանգ առնեն ձեռք բերածի վրա: Եթե ամուսինն ու կինը իրենց կյանքի ընթացքում չեն զարգանում, արդյունքը շատ տխուր է լինում: Նրան, ով խանգարում է աճել՝ լքում են: Վաղ թե ուշ: Այն կինը, որը խրվել է ամանների, լվացքի ու երեխաների դաստիարակության հարցերում՝ ճիշտ այնպես, ինչպես եւ ամուսինը, որի հիմնական հետաքրքրություններն են գարեջուրն ու հեռուստացույցը, շուտով մենակ կմնա: Սա կասկածից վեր է:

Այստեղից եւս մեկ եզրակացություն՝ չի կարելի ամուսնուն արգելել զարգանալ: Կարեւոր չէ,թե ինչ հարցում: Պարեր, կիթառ, սնոուբորդ, շախմատ, հավ պատրաստելու 101 բաղադրատոմս՝ ցանկացած զբաղմունք, որով մարդն ուզում է արդյունքի հասնել: Լավագույն տարբերակը ամուսնու հետաքրքրությունները կիսելն է, կամ գոնե նրան չխանգարելը:

5. Կինը չպետք է ամբողջովին տրվի ամուսնուն ու երեխաներին

Ես սկզբում ինձ եմ ուշադրություն հատկացնում, հետո՝ ամուսնուս ու երեխաներիս: Կինը, որը հանուն տղամարդու՝ դավաճանում է իր «Ես»-ին, արագ հոգնեցնում է ու դառնում բեռ: Չի կարելի ամբողջովին լուծվել ընտանիքում, չի կարելի ապրել միայն ամուսնու ցանկություններով, մտածել միայն ափսեների ու երեխաների մասին: «Կնիկը» ոչ մեկին հետաքրքիր չէ: Հետաքրքիր է, երբ կողքիդ մի անձնավորություն է, որին ուզում ես ուսումնասիրել, որի հետ ուզում ես զրուցել, իմանալ նրա տեսակետը: Իսկ «կնիկը» բազմոցի նման մի բան է դառնում, չէ՞ որ ոչ մեկի մտքով չի անցնի հետաքրքրվել բազմոցի կարծիքով:

Աղբյուր՝ Klubber

01.02.16 | հասարակություն | մոդա