Հիմար կանանց դասակարգում, որն ամեն ինչ բացատրում է

Շլացնող հիմար

Նրան հաճելի է նայել՝ նախապես թաքցնելով բոլոր կտրող–ծակող իրերը։ Նա սուր լեզու ունի, ուշադիր է, չափի մեջ բարի, իսկ գլխում՝ 6-րդ դասարանի գիտելիքների, սերիալների, դժբախտ անձնական կյանքի մասին ընկերուհիների պատմությունների եւ կյանքի ու տղամարդկանց մասին սեփական պատկերացումների խառնուրդ։

Չարասիրտ հիմար

Սեփական հիմարության պատճառով կյանքից ծեծված։ Իրեն համարում է խելացի, բարի, իսկ շրջապատի մարդկանց՝ կյանքով մեկ իրեն պարտական հիմարներ։ Ապրում է այն մտքով, որ ավելիին է արժանի, եւ ամեն կերպ ցուցադրում է դա։

Կենցաղային հիմար

Դրսեւորում է մանկությունից մոր դաստիարակած վարքագծի կարծրատիպերը՝ եփել–թափել, մաքրել, լվանալ–արդուկել, գնալ վարսավիրանոց, շրջել խանութներով։ Կանացի ամսագրերից ուտեստների, դիետաների եւ դեմքի ու ծնկների համար դիմակների  բաղադրատոմսեր է կտրում։ Հաստատ գիտի, թե շուկայում ինչ արժի լոլիկը, եւ որ լոգիստիկան բանասիրության բաժին է։

Վերամբարձ հիմար

Նախորդի կատարյալ հակապատկերն է։ Բոլորովին ունակ չէ կենցաղային գործեր անել, դրա փոխարեն ամբողջ հոգով ձգտում է դեպի գեղեցիկը։ Հեշտությամբ դատողություններ է անում Մալեւիչի նկարների երանգների, էքզիստենցիալիզմի գեղագիտության կամ Մուրակամիի եւ Միսսիմայի ոճաբանական առանձնահատկությունների մասին։ Երազում է սպիտակ ձիով ասպետի մասին, իսկ «Անժելիկան եւ թագավորը» գրքում չորացրած ծաղիկ է պահում, որը նրան հեռավոր անցյալում՝ 13 տարեկանում, նվիրել էր հարեւանի տղան։ Հումոր չի հասկանում։ Սնվում է վառված ձվածեղով։

Կատարյալ հիմար

Լավատես է, կյանքի տարբեր իրավիճակներում սթափ է դատում, սակայն դրա հետ մեկտեղ հաջողացնում է հայտնվել լրիվ հիմար իրավիճակներում։ Անգամ եթե շրջապատող մարդիկ միաձայն այլ բան են խորհուրդ տալիս, նա անհեթեթ իրավիճակներից դուրս է գալիս սեփական պարադոքսալ տրամաբանությամբ։ Հետո սկսում է արտասվել՝ զանգելով նախկինում բոլոր խորհուրդ տվողներին։ Որոշ ժամանակ անց խորանում է փիլիսոփայության մեջ (կարող էր ավելի վատ լինել) եւ հայտնվում է հաջորդ հիմար իրավիճակի մեջ։

Կլինիկական հիմար

Այս տեսակն ուսումնասիրվում է հատուկ բժշկական հաստատություններում։ Ազատության մեջ գրեթե չեն հանդիպում։

Եթե շատ փնտրես, ամեն մեկի մեջ էլ կգտնես…

Աղբյուրը՝ econet.ru

17.10.16 | հասարակություն | աստղերը