Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հիասքանչ Սելենա Գոմեսը նկարահանվել է GQ–ի համար

Երգչուհի Սելենա Գոմեսը հայտնվել է GQ ամսագրի շապիկին ու էջերին։

23-ամյա հանրահայտ երգչուհին պատմել է այն մասին, որ մի քանի տարի առաջ իր մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն, որից հետո ինքը ստիպված է եղել չեղարկել իր համերգների մի մասը, որոնք պետք է կազմակերպվեին նրա համաշխարհային շրջագայության շրջանակում:

«Բոլորը անընդհատ այդ մասին են խոսում: Ինձ մոտ հիվանդություն է ախտորոշվել: Բոլորը քննարկում էին դա: Ես ստիպված էի չեղարկել իմ շրջագայությունը ու պարզապես որոշ ժամանակ մենակ մնալ , որպեսզի կարգի բերեմ ինձ»,- ասում է երգչուհին ու հավելում.

«Ես երկու անգամ ստիպված եմ եղել քիմիաթերապիա անցնել ու դրանից շատ տխրել էի, քանի որ վստահ էի, որ առաջին կուրսից հետո կապաքինվեմ»:

Սելենան տեւական ժամանակ ոչ մեկին չէր պատմում, թե ինչեր է ստիպված եղել հաղթահարել, մինչեւ լրատվամիջոցներում հայտնեց տեղեկություն, որ երգչուհին պառկած է հիվանդանոցում, եւ բոլորը որոշեցին, որ նա ոգելից խմիչքի կամ թմրադեղերի հետ խնդիրներ ունի: Իր հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ առաջին մարդը (իր մտերիմ ընկերոջից ու ընտանիքի անդամներից բացի) որին նա պատմել է իր վիճակի մասին, մի փոքրիկ տղա էր, որը նույնպես լուրջ հիվանդություն ուներ: Տղայի հետ Սելենան հիվանդանոցում էր ծանոթացել:

«Ես ցանկացա գրավել նրա ուշադրությունն ու առաջարկեցի հարցնել ինձ ինչ կցանկանա։ Եվ տղան հարցրեց՝ արդյոք ես երբեւէ բախվել եմ այնպիսի հիվանդության հետ, ինչպիսին իր մոտ է ախտորոշված: Ես ասացի՝ այո: Ես երկու շաբաթից ավելին եղել եմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ու իմ այդ բառերից հետո նա առաջին անգամ նայեց աչքերիս»:

15.04.16 | լուսանկար