Հզոր պայթյուններ Տավուշի սահմանագոտում. aravot.am.

aravot.am. Հոկտեմբերի 25-ին, օրվա ընթացքում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչները լսել են 5-6 մեծ պայթյուններ, որոնց հետեւանքով գյուղի տների պատուհանների ապակիները ցնցվել են: Այդ մասին հայտնեցին Այգեհովտի բնակիչները: Պայթյունների ձայները լսվել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ այլ գյուղերում, մարզի սահմանամերձ այլ բնակավայրերում: Տավուշի գյուղերում ոչ մի վնաս չի եղել, ամեն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում: Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այդ տարածքում ադրբեջանական զինուժը հրաձգարան ունի, որտեղ հավանաբար, կարող էին փորձարկվել նոր, ավելի հզոր զինատեսակներ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

 

 

 

 

25.10.17 | քաղաքականություն