Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հետաքրքիր փաստեր երազների մասին

Երազները մարդկանց օրվա մի մասի` գիշերվա անբաժանելի մասնիկն են: Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում: Ոմանք դրանք չեն հիշում, ոմանք հիշում ու մեկնաբանում են ամեն մի երազ, փորձում հասկանալ դրա նշանակությունն իրենց կյանքում:

Ստորև կներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ երազների մասին.

Ցանկացած մարդ (բացառությամբ ծայրահեղ հոգեբանական խանգարումներ ունեցողների) երազներ է տեսնում: Տղամարդիկ ավելի հաճախ իրենց երազում տեսնում են տղամարդկանց, իսկ կանայք տեսնում են թե’ տղամարդկանց, թե’ կանանց:

Մարդը մոռանում է երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է 90%-ը:

Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:

Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում որևէ տեղ, պարզապես չեք հիշում:

Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազներն ունեն խորիմաստ խորհրդանշական լեզու. անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է:

Մարդն անշարժանում է քնելու ժամանակ:

Հավատում եք, թե ոչ, բայց դուք անշարժանում եք քնի ժամանակ (հավանաբար, որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումը մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը, և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում անզգայացած:

Ի դեպ, նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Այդ տարիքից սկսած երեխաներն ավելի շատ մղձավանջներ են ունենում:

17.01.16 | ժողովածու