Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հեղուկ դիետա

Նրանց, ովքեր շատ են ցանկանում առանց վնասելու առողջությունը նիհարել, առաջարկվում է անցնել հեղուկ սննդակարգի: Ամբողջ սնունդը փոխարինվում է հեղուկ մթերքներով, ինչպիսիք են կաթը, հյութերը, թուրմերը, կաթնամթերքը եւ արգանակները: Նման սնունդը լավ արդյունք է տալիս, բայց դիետան սահմանափակեք 2 շաբաթով (այդ ընթացքում հնարավոր է 6-ից 15 կգ կորցնել), հակառակ դեպքում ձեր մարսողական համակարգը կմոռանա, թե ինչպես մարսի սնունդը:

Այսպես, երկու շաբաթ ձեզ թույլ է տրվում օգտագործել հետեւյալ ըմպելիքները (միավորների օրական գումարը չպիտի գերազանցի 130-ը):

Վարսակաշիլա. 1 բաժակ — 5 միավոր:

Կես բաժակ վարսակ կամ վարսակի փաթիլները եռացնել 1 լ ջրով, եփուկը հովացնել եւ խմել։

Բանջարեղենի հյութ. 1 բաժակ – 10 միավոր:

Հյութը խառնել ջրի հետ` 1:1 համամասնությամբ

Մրգահյութ. 1 բաժակ – 20 միավոր:

Մեկ երրորդ մասով ջրով բացել:

Կաթ. 1 բաժակ – 20 միավոր:

Յուղայնությունը՝ 2 տոկոսից ոչ ավելի: 

Մածուն կամ կեֆիր. 1 բաժակ – 10 միավոր:

Մսի արգանակ. 1 բաժակ – 20 միավոր:

Ոչ թունդ, սառեցված եւ առանց աղի:

Թույլ կոմպոտ՝ առանց շաքարի. 1 բաժակ – 5 միավոր:

Բանջարեղենի եփուկ՝ առանց աղի. 1 բաժակ – 5 միավոր:

Առավոտից ավելի լավ է վարսակի եփուկ ըմպել: Օրվա ընթացքում խմում ենք ցուցակի մնացած մասը` այն ավարտելով քնից անմիջապես առաջ մածուն խմելով:  Բացի այդ, կարելի է ջուր խմել, առանց շաքարի սուրճ եւ թեյ, որոնց միավորներ չեն տրվում: Սակայն հեղուկի օրական ծավալը չպետք է գերազանցի  3 լ-ն (15 բաժակ):

Սննդակարգից անհրաժեշտ է դուրս գալ աստիճանաբար եւ զգուշորեն.

Օր 1 – խաշած բանջարեղեն:

Օր 2 – խաշած բանջարեղեն + մի ափսե հեղուկ շիլա, մի կտոր հաց, հում կաղամբ եւ ընթրիքին կաղամբ:

Օր 3 – սովորական սնունդ, բայց ճարպոտ ոչ մի բան, հացը սահմանափակել երկու կտորով:

Եթե հեղուկ սննդակարգն այնքան դուր գա ձեզ, որ ցանկանաք ավելի երկար հետեւել դրան, շարունակեք, բայց մեկ ամսից ոչ ավելի: Այդ դեպքում միավորների քանակն իջեցնել մինչեւ   80, իսկ քնից առաջ սնունդը լրացրեք հետեւյալ աղցանով՝ մանր կտրատած կաղամբ, քերած գազար, կտրատած ընկույզ, ծիրանաչիր եւ խաշած բրինձ: Շաբաթը մեկ անգամ սննդակարգի մեջ  1 բանան ներառեք: 

 

Աղբյուրը` Dieta.ru

17.04.16 | հասարակություն | ֆուտբոլ