Հարված Քարդաշյան-Ջեններ քույրերին. ինչպես են ռեփեր Tyga-ն, Ջեյմս Հարդենն ու Սքոթ Դիսիքը զվարճացել գիշերային ակումբում

Լոսանջելեսյան Ace Of Diamonds գիշերային ակումբը մի քանի օր առաջ տոնում էր իր բացման առաջին տարեդարձը: 

Հաստատությունում տեսել են ռեփ երգիչ Tyga-ին (Քայլի Ջենների սիրեցյալին), Ջեյմս Հարդենին (Քլոե Քարդաշյանի սիրեկանին) ու Սքոթ Դիսիքին (Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդին ու նրա երեք երեխաների հորը):

Երեքն էլ շրջապատված էին կիսամերկ աղջիկներով, ու տղաները լավ ժամանակ էին անցկացնում, ինչն ըստ երեւույթին զայրացրել էր Քլոեին, որը երեկ ակնարկել էր այն մասին, որ բասկետբոլիստ Ջեյմս Հարդենի ու իր հարաբերությունները ավարտվել են: 

Տղաներին էր միացել նաեւ Քրիս Բրաունը:

Քորթնին ու Քայլին առայժմ ոչ մի ձեւով չեն արձագանքել այդ իրադարձությանը, բայց մենք վստահ ենք, որ այդ արձագանքին ստիպված չենք լինի երկար սպասել:
 

Աղբյուր՝ Daily Mail

21.01.16 | հասարակություն | աստղերը