Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հարսի շորն ու ի՞նչ է առաջարկում «Գարուն 2016» հարսանեկան զգեստների հավաքածուն

Փեսացուից հետո հաջորդ կարևոր գործը, իհարկե, հարսանեկան զգեստի ընտրությունն է: Աշխարհն էլ փուլ գա` հարսնացուն պետք է անթերի տեսք ունենա։

Նորաձևության բնագավառում ամենապահպանողականը հարսանեկան զգեստներն են եղել: Սակայն նրանք նույնպես փոփոխությունների են ենթարկվել մինչ մեր օրերը:

Մեր նախնիները հագել են տարազներ: Սպիտակ գույնը «ներմուծվել» է Եվրոպայից: Քաղաքակիրթ եվրոպացիները առաջինը զուգեցին իրենց հարսներին ճեփ-ճերմակ զգեստով: Երևույթն իր տեղը գտավ նաև հայերի կենցաղում, քանզի սպիտակը խորհրդանշում է մաքրություն: Հատկանշական է, որ հարսի շորը հիմնականում եղել է երկար: Արգենտինացիները փորձեցին այն կարճացնել, սակայն դերասաններից ու մոդելներից բացի, ոչ ոք այդպես էլ չկրեց:    

                          80-ականների կեսից տարածվեց գունավոր շորերի մոդան: Հարսի շորն այլևս չէր գրավում իր ճերմակությամբ: Այն լինում էր նարնջագույն, դեղին, նույնիսկ` կարմիր: Նշենք, որ հայ առաքելական եկեղեցին դժկամությամբ ընդունեց այս երևույթը: Սակայն վերջին տարիներին նորաձևությունը նորից վերադառնում է ճերմակին, մասնավորապես` կաթնագույն, սպիտակ և այլն:

Եթե առաջ հարսանյաց զգեստի բաղկացուցիչ մաս էր կազմում նաև թագը, ապա այսօր հարսնացուները հրաժարվել են դրանից` համարելով անիմաստ ճոխություն, իսկ քողը զարդարում են բնական ծաղիկներով` հավերժահարսի նման: Մոդելյորները խորհուրդ են տալիս հարսանիքի օրը բարձրակրունկ կոշիկներ կրել, քանզի դրանք սլացիկ տեսք են տալիս կազմվածքին: 

Այսօր նորաձև են համարվում շլացուցիչ ճերմակությամբ, ոչ շատ ուռուցիկ, շղարշով և ժանյակով զարդարված զգեստները: Կարմիր գույնը սահուն կերպով դուրս է մղվել նորաձևությունից` սպասելով ավելի հարմար ժամանակների:

2016թ․ դեռ չի եկել, սակայն նորաձևության տներն արդեն սկսել են ներկայացնել «Գարուն 2016» հարսանյաց զգեստների հավաքածուն։ Նորաձևությանը հետևող ապագա հարսիկների ուշադրությանն ենք ներկայացնում հենց այդ հավաքածուն։

 

Հ․Գ․ Անկախ ամեն ինչից, միշտ հիշե՛ք մի պարզ ճշմարտություն. նրա համար ով ընտրել է ձեզ և պատրաստ է մինչև կյանքի վերջին օրերը կիսել ձեզ հետ, դուք ամենանրբագեղ, ամենաշքեղ հարսիկն եք, ամենահարազատ մարդն այս աշխարհում, և դա որևէ առնչություն չունի ձեր ընտրած զգեստի գույնի ու ճոխության հետ։

 

 

Շուշան Պողոսյան

14.11.15 | հասարակություն | աստղերը