Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հարսանեկան ռոմանտիկ դիմահարդարում (տեսանյութ)

Հարսանիքը յուրաքանչյուր աղջկա կյանքում ամենակարեւոր իրադարձություններից է: Գեղեցիկ արարողություն, որն իր հետ բերում է ոչ միայն հեքիաթային ակնթարթներ, այլեւ անհանգստություն եւ սթրես: Չէ՞ որ, նոր կյանք մուտք գործելու այդ անմոռանալի օրը բոլոր աղջիկներն էլ ցանկանում են ունենալ շլացնող տեսք եւ տպավորիչ կերպար:

Հարսնացուի կերպարի ամենակարեւոր բաղկացուցիչը հարսի զգեստն է, սակայն նրա կերպարը կարող է ամբողջացնել միայն գեղեցիկ դիմահարդարումը:

Այդ օրը աղջիկները պետք է ունենան շքեղ եւ արտահայտիչ աչքեր ու շուրթեր, սակայն ոչ մի դեպքում չպետք է անցնեն վուլգարի սահմանը:

Շեյ անունով դիմահարդարը YouTube-ի իր ալիքում կիսվել է մի տեսանյութով, որտեղ առաջարկում է հարսնացուներին ռոմանտիկ եւ ամառային դիմահարդարում: Դիմահարդարը շեշտը դնում է աչքերի վրա` շուրթերն ընդգծելով մեղմ գույնի շրթներկով:

Ոսկեգույն կոպեր, երկար թարթիչներ եւ դրամատիկ հայացք` այս ամենը, պարզվում է, կարող եք ստանալ նաեւ առանց պրոֆեսիոնալ դիմահարդարի օգնության: Ինչպե՞ս` դիտեք եւ տեսեք 🙂

Պատրաստեց Սյունե Առաքելյանը

11.06.16 | հասարակություն