Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հարսանեկան ծաղկեփունջ 2015. ինչպիսի՞ն պետք է այն լինի (ֆոտո)

Հարսանեկան նորաձեւությունը ոճ եւ գույներ է թելադրում ոչ միայն հարսնացուի զգեստին, այլեւ հարսանեկան զարդարանքներին, աքսեսուարներին եւ, իհարկե, ծաղկեփնջին: NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2015 թվականի ամենանորաձեւ փնջերը՝ հարսնացուների համար:

Սկսենք գույներից: Այս սեզոնի հիթը բորդոն է:

Սպիտակը եւ պաստելային նուրբ երանգները հարսնացուների ծաղկեփնջերի համար միշտ են արդիական, այդ թվում եւ՝ այս տարի:

Այս սեզոնին դիզայներներն առաջարկում են, այսպես ասած, անփույթ ծաղկեփնջեր՚ ասես հարսնացուն հենց նոր է ծաղիկները քաղել այգուց եւ չի հասցրել դրանք կոկիկ դասավորել:

Ինչ վերաբերում է ծաղիկների ընտրությանը, ապա դասական վարդերը, փողաշուշանները, ինչպես նաեւ բաց երանգների քաջվարդերը չեն զիջում իրենց դիրքերը:

Նորաձեւ են նաեւ վառ գույների եւ տարբեր տեսակների ծաղիկների համադրությունը մեկ փնջում:

Եվս մեկ նորաձեւ միտում. այսպես ասած՝ գյուղական ոճի փնջեր, որոնք կազմվում են դաշտային ծաղիկներից:

Եվ վերջում. մոռացե’ք մեծ ժապավենների, բանտերի, փայլուն քարերի եւ արհեստական այլ զարդարանքների մասին: 2015 թվականի հարսանեկան ծաղկեփունջը պարզ է ու բնությանը մոտ 

Շ. Շուշան

22.07.15 | հասարակություն | մոդա