Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հարուստների եւ աղքատների հոգեբանությունը

1. Հարուստները վստահ են, որ իրենք են իրենց բախտի կերտողը, մինչդեռ աղքատները գնում են հոսանքի ուղղությամբ եւ համարում են, որ անկարող են ինչ-որ բան փոխել:

2. Հարուստներն աշխատում են մեծ շահույթի համար, աղքատներն աշխատում են, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն ու վաստակեն այնքան գումար, որքան անհրաժեշտ է գոյատեւման համար:

3. Հարուստները ձեռնարկում են քայլեր, որպեսզի հարստանան: Աղքատները միայն երազում են հարստության մասին:

4. Հարուստները լայնախոհ են, ունեն մեծ ծրագրեր: Աղքատները ավելի նեղ են մտածում:

5. Հարուստները բաց են նոր գաղափարների, հնարավորությունների առաջ, մինչդեռ աղքատները կառչած են խնդիրներին եւ հանգամանքներին:

6. Հարուստները սովորում են հաջողակ մարդկանցից եւ հիանում են նրանցով: Աղքատները շփվում են անհաջողակների հետ, նախանձում են հարուստներին եւ վրդովվում նրանց հաջողություններից:

7. Հարուստները ինքնավստահ են, պատրաստ են հայտարարել իրենց հաջողությունների մասին: Աղքատ մարդիկ սովորաբար համեստ են եւ չեն սիրում ինքնագովազդը:

8. Հարուստները խնդիրներ լուծելիս չեն հուզվում եւ խուճապի չեն մատնվում: Աղքատներին այդ խնդիրները կլանում են, եւ նույնիսկ մանր խնդիրները վերաճում են մեծ դժվարությունների:

9. Հարուստները հաջողությանը վերաբերում են հանգիստ, շնորհակալությամբ, ընդ որում` չգայթակղվելով։ Աղքատները այդպես չեն կարողանում:

10. Հարուստները ստանում ու տեսնում են իրենց նվաճումների ու ջանքերի արդյունքը, իսկ աղքատները` լրացուցիչ աշխատած ժամերի քանակի համար:

11. Հարուստները, ընտրություն կատարելով, ձգտում են հասնել հնարավոր բոլոր նպատակներին` ընթանալով մի քանի ուղիներով: Իսկ աղքատների ուղին մեկն է, ուստի նրանց կյանքն ավելի սահմանափակ է:

12. Հարուստներին հետաքրքրում է վաստակած կապիտալը, աղքատներին՝ աշխատավարձի չափը։

13. Հարուստները, հասնելով որոշակի բարձունքի, արդեն աշխատում են ոչ թե հանուն փողի, այլ ավելի շուտ փողն է աշխատում նրանց համար, մինչդեռ աղքատները բանում են միայն փողի համար:

14. Հարուստները գործում են անտեսելով ռիսկերն ու սխալվելու հավանականությունը, մինչդեռ աղքատները գործում են զգուշորեն. նրանց պարալիզացնում է վախը:

15. Հարուստները սովորում են ողջ կյանքի ընթացքում, հմտանում են ու կատարելագործվում։ Աղքատներն իրենց գիտելիքները համարում են բավարար:

05.10.16 | հասարակություն