Հարիսոն Ֆորդը 191 հազար դոլարով վաճառել է «Աստղային պատերազմներ» ֆիլմից իր հանրահայտ բաճկոնը

Հարիսոն Ֆորդը 191 հազար դոլարով վաճառել է «Աստղային պատերազմներ» ֆիլմից իր հանրահայտ պիջակը, գրում է TMZ-ը: Պիջակը, որով դերասանը նկարահանվել էր ֆիլմաշարի վերջին դրվագում, 73-ամյա Ֆորդն օնլայն աճուրդի էր դրել ու որոշ ժամանակ անց բաճկոնի համար 191 հազար դոլար են վճարել:

Նշենք նաեւ, որ Ֆորդն այդ գումարը իր գրպանը չի դնելու, այլ փոխանցելու է երկու բժշկական հիմնադրամների, որոնք ֆինանսավորում են էպիլեպսիայի ոլորտում հետազոտությունները:

Դերասանի 25-ամյա դուստրը՝ Ջորջիան, նույնպես տառապում է այդ հիվանդությունով:

13.04.16 | հասարակություն