Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հարբեցողի երազանքը. շատրվան, որից ջրի փոխարեն գինի է հոսում (ֆոտո)

Հավանաբար շատերը կցանկանային, որպեսզի իրենց բնակարանում լիներ ծորակ, որից ջրի փոխարեն գինի կհոսեր: Սակայն նման գաղափարը արդի չէ շինարարների շրջանում:

Ի ուրախություն գինու սիրահարների՝ աշխարհում կա մի վայր, որտեղ կարելի է գինի խմել որքան ցանկանում եք և նույնիսկ անվճար: Իսպանական Bodegas Irache գինեգործարանն ամեն օր բացում է գինու ծորակը բոլոր ցանկացողների համար:

Գինեգործարանը գտնվում է Այեգի ոչ մեծ գյուղում՝ Montejurra լեռան ստորոտում: Այն կառուցվել է հեռավոր 1891թ.-ին:

Իսկ շատրվանը հայտնվել է համեմատաբար վերջերս՝ 1991թ.-ին: Շատրվանի հնարավորություններից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Բավական է սեղմել լծակը և այնտեղից անվճար կարմիր գինի կխոսի: Գինու ծորակի կողքին ևս մեկ ծորակ կա, որից ջուր է հոսում, քանի որ հանդիպում են նաև զբոսաշրջիկներ, ովքեր պարզապես ցանկանում են հագեցնել ծարավը:

Շատրվանն աշխատում է ամեն օր առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը: Նրանք, ովքեր հավանում են գինու համը, կարող են գնել այն մոտակայքում գտնվող խանութից:

10.10.15 | ժողովածու | քաղաքականություն