Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հարաբերությունների 6 տեսակ

1. Փոխադարձ զարգացում

Երբ երկու մարդ լրջորեն ներգրավված են հարաբերությունների մեջ, սկսում են իրար օգնել աճելու: Աճել ինչպես հոգեւոր, այնպես էլ հուզական պլանում: Հուզական աճը մեր անձի ձեւավորման կարեւոր մասն է, եւ հարաբերությունների նման տեսակն օգնում է հասնել նպատակին` հուզական հասունություն ձեռք բերել: Նման զուգընկերներն իրենց ուժեղ են դարձնում եւ խրախուսում են իրենց կեսին: Եթե սա հարաբերությունների հենց ձեր օրինակն է, ուրեմն դուք շատ երջանիկ մարդ եք: Գլխավորը` դրանք հնարավորինս երկար պահելն է: 

 

2. Սեր լռության հանդեպ

«Կես հայացքից հասկանալ». ահա այդ հարաբերությունների նկարագրությունը: Զուգընկերներն այնքան լավ են հասկանում իրար, որ կարող են ժամանակ անցկացնել լիակատար լռության մեջ, ուղղակի վայելելով այն, որ իրենք միասին են: Նման հարաբերությունների հասնելը բարդ առաջադրանք է, շատ ժամանակ եւ ջանքեր է պահանջում:  Պատկերացրեք, թե ընթրիքին հետեւում եք ձեր կեսին, ուղղակի նստած եք, չեք խոսում: Ձեզ անհարմա՞ր կզգաք: Եթե ոչ, կարելի է շնորհավորել ձեզ. Ձեր հարաբերությունները հուզական առումով ամենակայուններից են: 

3. Հաշվարկ

Այս հարաբերությունները չի կարելի ոչ լավը, ոչ էլ վատը կոչել: Դրանք մարդկանց անհրաժեշտ են սոսկ որոշակի նպատակի հասնելու համար: Օրինակ` կարիերայի կամ քաղաքական: Զույգի մեջ երկուսն էլ, ծայրագույն դեպքում` մեկը, գիտեն, որ չեն պատրաստվում հարաբերությունների մեջ մնալ այն բանից հետո, երբ կհասնեն որոշակի նպատակի:  Նման կապն ավարտվում է անմիջապես, հենց որ յուրաքանչյուրը   (կամ` մեկը) ստանում է ցանկալին:

4. Փորձարկում

Սա շատ եսասիրական հարաբերությունների տեսակ է, երբ մի մարդն ուզում է մյուսին  «իրեն հարմարեցնել»: Օրինակ` իմ նախկին ընկերուհին ուզում էր ինձ այնպիսի մարդ դարձնել, որպիսին ես ընդհանրապես չէի ուզում լինել:  Նա հանդիպում էր ինձ հետ` ստուգելու, թե կկարողանա հասնել դրան: Կարելի է ասել, որ նա ուզում էր իր համար նոր մարդ «քանդակել»: Դեպքերի գրեթե 98 տոկոսում նման հարաբերությունները խզվում են: 

5. «Ձգձգվածներ»

Սա հարաբերությունների ամենավատ տեսակներից է: Դրանք պիտի վաղուց ավարտվեին, սակայն զուգընկերները շարունակում են այս կտտանքը: Սովորաբար նման բան լինում է, երբ մարդիկ վատ են բաժանվում, իսկ որոշ ժամանակ անց դարձյալ սկսում են հարաբերությունները: Առաջին բաժանումից հետո ցավը եւ վիրավորանքը չափազանց մեծ են, որպեսզի ամեն ինչ առաջվա նման լինի, բայց այս երկուսը դեռ փորձում են երկրորդ շնչառություն տալ իրենց սիրուն: Նրանք գիտեն, որ այլեւս չեն համապատասխանում իրար, ավելի շատ վիճում են, քան սիրում, սարսափելիորեն դժբախտ են, բայց դեռ շարունակում են կառչած մնալ հարաբերություններից: Ամեն ինչ ի վերջո ավարտվում է, բայց դրան նախորդում է հարաբերությունները վերականգնելու երկար եւ անօգուտ ժամանակաշրջանը: Եթե դուք խրվել եք նման իրավիճակում, ամենալավ տարբերակը կտրուկ կտրելն է: 

6. Մշտական մրցություն

Նման հարաբերությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Երբ երկու մարդ սիրահարվում են, նրանք բոլոր ջանքերը գործադրում են` իրար օգնելու աճել բոլոր պլաններում: Իսկ մրցակցային հարաբերություններում երկու զուգընկերն էլ մրցում են իրար հետ, հաճախ ծայրահեղության հասնելով: Օրինակ` իմ ընկերը ամուսնացած էր եւ նրա հարաբերությունները հենց այդպիսին էին: Նա ու կինը իրար հետ այնքան էին մրցում  աշխատանքում եւ տնային գործերում, որ արդեն սկսել էին իրար ընկալել որպես ոչ թե մրցակիցների, այլ թշնամիների:  Եթե դուք նման մրցակցության մեջ եք, ձեզ լավություն արեք` պահպանեք նյարդերը, ազատագրվեք:  

Աղբյուրը` Creu

01.04.16 | հասարակություն | քաղաքականություն