Հարաբերությունների խզում. բաժանման փուլերը

Դժվար է գտնել այնպիսի կնոջ, որն իր կյանքի ուղու ընթացքում բախված չլինի կորուստների եւ ցավի: Ամենաուժեղ ապրումներից մեկը սիրելի մարդուց բաժանումն է:  Ինչպիսին էլ լինի իրավիճակը, մենք բոլորս, յուրաքանչյուրն իր արագությամբ եւ երանգներով, որոշակի փուլեր ենք անցնում` հարաբերությունների խզում ապրելով:  

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ. «ՈՉ»

Վերջակետ է դրվել. այդ տղամարդն այլեւս ձեր կյանքի մաս չի կազմում: Մենք հսկայական սթրես ենք ապրում, եւ ուղեղն այլեւս չի կարողանում մարսել ստացված տեղեկությունը: Մարդն իր էությամբ շատ պահպանողական էակ է. դա հատկապես վերաբերում է կանանց, որոնք տղամարդկանցից ավելի շատ են ձգտում կայունության: Եվ նույնիսկ եթե հարաբերություններն արդեն վաղուց ճաք են տվել, շատերը մինչեւ այդ պահը չեն գիտակցում, որ մի օր կարող է ամեն ինչ ավարտվել: Ձեզ այդ փուլում աջակցության համար մի ամաչեք օգնություն խնդրել եւ պատմել ձեր զգացմունքների մասին: 

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ. ՉԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք ի՞նչ ենք անում, երբ բախվում ենք նրան, ինչը ցավ է պատճառում: Նախ եւ առաջ փորձում ենք ազատվել ցավի այդ աղբյուրից: Իսկ այն պահին, երբ համատեղ երջանիկ ծերության հեռանկարները դադարում են գոյություն ունենալ, այդ ցավը որքան բազմապլան եւ ուժեղ է: Այդ բոլոր ապրումներն ուղեկցվում են էներգիայի նշանակալի արտազատմամբ: Այդ ալիքի վրա մարդը շատ է ուզում արագ ինչ-որ բան փոխել, տեղ հասցնել, ապացուցել կամ էլ պատժել համարժեք ցավով: Դրությունը բարդացնում է վախերի եւ տագնապների հսկայական քանակությունը, ինչի հետեւանքով երբեմն դժվար է լինում գործողության լավագույն տարբերակներն ընտրել: Այդ փուլում մենք հակված ենք  շատ ռիսկային արարքներ թույլ տալ եւ ավելի բարդացնել սեփական վիճակը: 

Միաժամանակ կարեւոր է հույզերն իր մեջ չբանտարկել, ինչպես եւ թույլ չտալ, որ ցավը եւ վախը քեզ զրկեն բանականությունից։

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ. «ՇՏԿԵԼՈԻ» ՓՈՐՁԵՐ

Երբ սուր հույզերը մի քիչ հանդարտվել են, մենք որոշակի ներքին որոշում ենք կայացնում այն մասին, թե հետագայում ինչ ենք անելու: Եվ անմիջապես սկսվում են  «պատճառը» շտկելով` ամեն ինչ իր տեղը վերադարձնելու փորձերը: Այդպես ինչ-որ մեկը սկսում է նախկին կեսի վրա հարձակվել արցունքոտ զրույցներով եւ պատմելով, որ ինչպիսին ասես, կդառնա նրան դուր գալու համար: Ինչ-որ մեկն առաջարկում է բավարարվել հարաբերություններում ժամանակավոր դադարով եւ փոխզիջում փնտրել նորից զույգ դառնալու համար: Մեկ ուրիշը փնտրում է «նախկին սիրեցյալի հետ ընկերության» ոլորուն ուղին` հուսալով մի օր խորամանկորեն եւ առանց աներեսության նրան հասկացնել, որ երջանկությունը հնարավոր է միայն մի կնոջ հետ: Պարզ ասած՝ մենք առեւտուր ենք անում: Բայց մնում են կապերը, կապվածությունը եւ հիշողությունները, որոնք դարձյալ եւ դարձյալ վերադարձնում են ջարդված տարան սոսնձելու փորձերի: Չէ՞ որ, թեկուզ եւ ջարդված, բայց սեփականն է, հարազատ եւ այն, ինչին սովոր եք: Այդ փուլում կարեւոր է ճշտել առաջնահերթությունները: Եվ առաջնահերթությունների այդ համակարգում որքան էլ բարդ լինի, առաջին տեղում դուք եք եւ ձեր կյանքը: 

ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼ. «ԲԱՆՋԱՐԵՂԵՆ»

Գիտական լեզվով այդ ժամանակաշրջանը կոչում են դեպրեսիայի եւ ապատիայի ժամանակ: Մենք շատ ժամանակ ենք ծախսել, որպեսզի գիտակցենք իրավիճակը, պայքարենք նրա դեմ եւ փորձենք այն փոխել: Ամենայն հավանականությամբ, ոչինչ արդյունք չի տվել, եւ սկսվում է դատարկությունը:  Հիշողություններ, փշրված հույսեր. այդ ամենը շարունակում է դուրս գալ մակերեւույթ, արցունքներ  եւ այլ հույզեր առաջ բերել: Բայց դեպրեսիայի ժամանակաշրջանը բնութագրվում է նրանով, որ ուղղակի ուժ չկա մեծ գործերի, ագրեսիայի նոպաների եւ վիրավորանքների համար:  Այդ փուլում ավելորդ չի լինի հոգեբանին դիմելը, որպեսզի կարողանաք այն անցնել նվազագույն կորուստներով:  

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓՈՒԼ. «ԸՆԴՈՒՆԵԼԸ»

Չէ՞ որ կյանքն ընդհանուր առմամբ շարունակվում է: Եվ քանի դեռ դուք ողջ եք, շատ բան կարելի է փոխել: Նույնիսկ «Չեմ ուզում» եւ «չեմ կարող»-ի միջով անցնելով` կյանքի օրերը պետք է աստիճանաբար լցնել այն ամենով, ինչն ուրախություն եւ էներգիա է պարգեւում։ Հարկավոր է ամեն օր կյանքում գոնե մեկ քայլ առաջ դնել:  

Իսկ հետո մի անգամ, երբ գուցե արդեն հոգնում ենք սպասել, մենք հանկարծ արթնանում ենք վերջին` ընդունման փուլում: Թռչունները հաճելիորեն երգում են պատուհանի տակ, արեւն ավելի վառ է լուսավորում կաթիլը, եւ հոգու վրա մի տեսակ թեթեւություն է իջնում: Վրա է հասնում խորքային ընկալումը նրա, որ կյանքը շարունակվում է: Անցյալի հիշողություններն արդեն նախկին ցավը չեն բերում, ներսում գուցե նույնիսկ աշխարհի հանդեպ երախտագիտության զգացում է ծնվում տրամադրված փորձի եւ ցնցման համար. չէ՞ որ այն նոր իմաստնություն եւ ուժ է բերել: Իսկ հնի փոխարեն, միշտ նոր մի բան է գալիս, ինչպես ցույց է տալիս շատերի փորձը. այդ նորը սովորաբար շատ քիչ լինելով հանդերձ, ավելի լավ բան է, քան այն, ինչ հեռացել է: 

Աղբյուրը` Kleo

23.02.16 | հասարակություն | մոդա