Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հավի մսով եւ կիտրոնով ուտեստ

Ներկայացնում ենք հավի մսով եւ կիտրոնով համեղ ուտեստի բաղադրատոմս։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Հավի միս – 700գր.
Կիտրոն – 0.5 հատ
Մեղր – 1-2 ճաշի գդալ
Թթվասեր – 2 ճաշի գդալ
Աղ եւ պղպեղ– ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

1. Կիտրոնը հարկավոր է մեծ կտորներով կտրատել, իսկ մեղրը՝ հալեցնել մինչեւ հեղուկ դառնալը։ Արդեն իսկ պատրաստված հավը պետք է համեմել աղով ու պղպեղով եւ լցոնել մեղրով ու կիտրոնով։ Հավը պետք է թողնել մարինադի մեջ մոտ 40 րոպե։
2. Դրանից հետո հավի միսը հարկավոր է թթվասերով պատել եւ տեղափոխել ջեռոցի տապակի մեջ։ Այնուհետեւ հավի միսը պետք է փայլաթիթեղով ծածկել եւ 20 րոպե եփել 200 ջերմաստիճանով տաքացած ջեռոցում։
3. Վերջում ջերմաստիճանը պետք է նվազեցնել մինչեւ 175 աստիճան եւ շարունակել եփել եւս 20 րոպե։  

4. Ուտեստը պատրաստ է։ Կարելի է այն մատուցել կարտոֆիլով՝ զարդարելով կանաչիով։

 

Բարի ախորժակ                                                                                                                                 

Աղբյուրը՝ kushaem-vkusno.com

 

05.09.15 | հասարակություն