Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հաջողության օրենքների ցուցակ

Հաջողության եւ բարեկեցության հասնելու եւ ինքնազարգացման ոլորտի մասնագետ, «Ինչու եք դուք հիմար, հիվանդ եւ աղքատ… Եվ ինչպես դառնալ խելացի, առողջ եւ հարուստ» գրքի հեղինակ, ամերիկացի հոգեբան Ռենդի Հեյջը կազմել է յոթ օրենքների ցուցակը, որոնց հետեւելու դեպքում հաջողությունը հաստատ իրեն սպասել չի տա:  

1. Դատարկության օրենք:

Եթե ձեզ նոր կոշիկ է պետք, հինը դեն նետեք: Եթե ձեզ նոր հագուստ է պետք, մաքրեք ձեր զգեստապահարանը:  Դուք պետք է ձեր կամքով հրաժարվեք ձեր կարծրատիպերից: 

2. Շրջանառության օրենք:

Պատրաստ եղեք բաց թողնել ինչ-որ բան, որ ունեք, որպեսզի ստանաք ինչ-որ բան, որ ցանկանում եք: 

3. Երեւակայության օրենք:

Նախ պետք է բարգավաճումը տեսնեք ձեր երեւակայության մեջ:  Նկարագրեք ձեզ համար իդեալական օրը եւ այդ նկարագրությունը ոչ մեկին ցույց մի տվեք, բացի նրանից, ում վստահում եք:  Այդ նկարագրությունը պահեք որեւէ տեղ` ձեռքի տակ եւ ազատ ժամանակ վերընթերցեք:  

4. Արարման օրենք:

Մարդը կարող է բարգավաճման հասնել իր մտածողության, ինտուիցիայի, երեւակայության էներգիայի միջոցով: 

5. Տալու եւ ստանալու օրենք:

Եթե դուք ինչ-որ բան տալիս եք, դա վերադառնում է տասնապատկված:  Երբ դուք բարիքներ եք ստանում, շատ կարեւոր է այն կիսել շրջապատի հետ:  Եթե դուք շնորհ ունեք եւ չեք օգտագործում, վիրավորում եք ձեր Աստվածային էությանը: Որպեսզի պատշաճ հարգանքով վերաբերվեք ձեր կարողություններին, դուք պետք է ուրախանաք շնորհներից եւ դրանցից բաժին հանեք ուրիշներին: Եթե դուք անում եք դա, դուք ավելի շատ բարիք եք բերում ձեր կյանք: 

6. Տասնորդի օրենք:

Տիեզերքը միշտ իր տասնորդը կվերցնի: Դա ուղղակի հաջողության աղբյուրին աջակցության օրենքն է` ձեր ունեցածի 10 տոկոսը: Դուք երբեք չգիտեք, թե ձեր տասնորդն ինչպես կվերադառնա ձեզ:  Փողը սովորական երեւույթ է: Բայց այն կարող է գալ նաեւ ինչ-որ մեկի հետ հաշտվելու տեսքով` նոր ընկերական հարաբերությունների հետ, առողջացման տեսքով եւ այլն:    

7. Բոլորին ներելու օրենք:

Եթե դուք չեք կարող ներել մարդկանց, դուք չեք կարող ընդունել ձեր հարստությունը: Եթե ձեր հոգին լի է ատելությամբ, սերը չի կարող նրանում իր տեղը գտնել: Դուք պետք է ազատվեք բացասական զգացումներից, որոնք խժռում են ձեզ եւ հանգիստ չեն տալիս: 

 

Աղբյուրը` Kleo

14.09.16 | հասարակություն | մոդա քաղաքականություն