Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հաջողության յոթ տիեզերական օրենք

1. Վերահսկողության օրենք

«Ոչ ոք, առանց մեր ցանկության, չի կարող մեզ ստիպել մեզ ստորացված զգալ»․ Էլեոնորա Ռուզվելտ

Վերահսկողության օրենքն ասում է, որ ձեր նկատմամբ սեփական վերաբերմունքը դրական է այնքանով, որքանով դուք վերահսկում եք ձեր կյանքը, եւ բացասական է այնքանով, որքանով դուք, ըստ ձեր զգացողությունների, կորցնում եք նրա նկատմամբ վերահսկողությունը եւ հայտնվում եք այլ արտաքին ուժի վերահսկողության տակ: Այլ խոսքով, դուք կարող եք զգալ, որ ինքներդ եք վերահսկում ձեր կյանքը` երջանկություն եւ ինքնավստահության զգացում ապրելով կամ էլ որ ձեր կյանքը վերահսկվում է ուրիշների կողմից, իսկ դուք անօգնական եք եւ ձեզ զոհ եք զգում: Երկու դեպքում էլ ձեր կյանքի նկատմամբ վերահսկողությունը սկսվում է ձեր իսկ մտքերից: Թե ինչպես եք դուք մտորում իրավիճակի մասին, կանխորոշում է ձեր զգացումները, իսկ զգացումները կանխորոշում են ձեր պահվածքը:

2. Պատճառի եւ հետեւանքի օրենք

«Ինչ ցանես, այն էլ կհնձես» Սողոմոն Իմաստուն

«Պատճառի եւ հետեւանքի օրենքը» ասում է, որ մեր կյանքում ամեն հետեւանք պատճառ ունի: Կոնկրետ պատճառներ կան հաջողության եւ անհաջողության, առողջության եւ հիվանդության, երջանկության եւ դժբախտության համար: Պարզեք, թե ձեր կյանքում ինչն է արդյունավետ եւ ավելի շատ արեք դա, որոշեք, թե ինչն արդյունավետ չէ եւ դա քիչ արեք եւ նոր որեւէ բան արեք: Այդ օրենքի ամենակարեւոր կիրառությունն է. մտքերը պատճառներ են, իսկ պայմաններն ու հանգամանքներն այդ մտքերի հետեւանքներն են:

3. Հավատի օրենք

«Ձեզ կտրվի ձեր հավատի չափով» Աստվածաշունչ
Հավատի օրենքն ասում է, որ այն ամենը, ինչին հավատում եք, իրականություն է դառնում: Ձեր համոզմունքները ձեր տեսողության թունելն են ստեղծում: Այսինքն դուք տեսնում եք հենց այն, ինչին հավատում եք: Ձեր համոզմունքները ձեզ հաջողության են տրամադրում կամ հակառակը:

4. Ակնկալիքների օրենք

«Ես հավատում եմ, որ այսօր հրաշալի մի բան կլինի»

Այն ամենը, ինչ դուք վստահությամբ սպասում եք, ձեր կողմից իրականացվող մարգարեություն է դառնում: Դուք կյանքից ստանում եք ոչ թե այն, ինչ ուզում եք, այլ այն, ինչ սպասում եք նրանից:

5. Ձգողության օրենք

«Նմանը ձգում է նմանին»

Դուք ձեզանից կենդանի մագնիս եք ներկայացնում: Դուք անփոփոխ կերպով ձեր կյանք եք ձգում մարդկանց եւ իրավիճակներ, որոնք ձեր տիրապետող մտքերի հետ ներդաշնակության մեջ են: Ահա թե ինչու այդքան օգտակար մարդիկ եւ իրավիճակներ են ձգվում դեպի այն մարդկանց կյանք, ով սեփական նպատակների մասին հստակ պատկերացում ունի:

6. Համապատասխանության օրենք

«Նրանց կճանաչեք իրենց պտուղներից» Աստվածաշունչ

Համապատասխանության օրենքն ասում է. այն, ինչ ներսում է, դրսում է: Դա նշանակում է, որ ձեր արտաքին աշխարհը ներքին աշխարհի արտացոլումն է: Այդ օրենքը հնարավորություն է տալիս ըմբռնել, թե ինչ է տեղի ունենում ձեր ներսում` հետեւելով նրան, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը: Նպատակասլացորեն կենտրոնանալով անհրաժեշտ ներքին վիճակի վրա` դուք կկարողանաք փոխել հանգամանքները ձեր շուրջը: Այլ կերպ ասած. Լինել-Անել-Ունենալ:

7. Հոգեւոր համարժեքության օրենք

«Մտքերն իրեր են դառնում»- Մայք Դուլի, գրող

Այս օրենքն ասում է, որ մտքերը նյութականանում են: Կենդանի երեւակայության եւ կրկնությունների շնորհիվ ձեր մտքերը, հույզերով լիցքավորվելով, իրականություն են դառնում: Անհրաժեշտ է ուշադիր լինել նրան, թե ինչ եւ ինչպես ենք մտածում: Եվ այդ դեպքում բոլոր նպատակներն ու ցանկությունները կիրականանան:

Աղբյուրը` Creu

 

18.01.16 | հասարակություն | քաղաքականություն