Հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

11:35 / 26.10.2017

 

Հանրապետության տարածքում`

 

Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը 27-28-ը կնվազի 3-4 աստիճանով:

 

 

 

Երևան քաղաքում`

 

Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

 

 

 

Երևան քաղաքի հոկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            26.40C (1972 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -3.40C (2001 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           10.70C

26.10.17 | քաղաքականություն