Հանրահայտ ռուս դերասանն իր ծննդյան տարեդարձը տոնել է գեյ ակումբում

Մաքսիմ Ավերինը՝  «Глухарь» եւ «Склифосовский» սերիալների աստղն, իր 40-ամյա հոբելյանը մեծ աղմուկով նշել է Սոչիում «Ամեն ինչ սիրուց է սկսվում» ներկայացումից անմիջապես հետո, որում ի դեպ ինքն էլ է խաղում: Տոնակատարությունը սկսվել է ռեստորանում, որտեղ դերասանի հրավիրած ընկերների շարքում էր նաեւ ՈւՀԱ–ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը:

Դերասանը հյուրերին պատվել էր ծովամթերքով պատրաստված կերակրատեսակներով ու գառան մսի խորովածով: Երեկույթի ամենաթեժ պահին, երբ արդեն մութ գիշեր էր, բոլոր հավաքվածները՝ հոբելյարի գլխավորությամբ, հեռացել են ռեստորանից ու գնացել գեյ ակումբ, հայտնում է Super.Ru-ն:

Ակումբում դերասանը ծափահարել է տրանսվեստիտներին ու պարել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Երեկույթի ամենաթեժ պահին Ավերինը նույնիսկ բարձրացել է բեմ ու շնորհավորանքներ ընդունել շոուի արտիստներ Լայզայից ու Գերդայից: Հոբելյարի պատվին շամպայնի մի ամբողջ ծով էր ակումբում մինչեւ առավոտ, երբ Ավերինը վերջապես իր ընկերների ու ընկերուհիների ուղեկցությամբ որոշել է հյուրանոց գնալ:

28.11.15 | հասարակություն