Հանրահայտ ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիոխոդկոն նմանվել է Քիմ Քարդաշյանին

Հանրահայտ ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն Дура-любовь տեսահոլովակի նկարահանումների համար նմանվել է Քիմ Քարդաշյանին

Երգչուհին իր Instagram–ում իր բազմաթիվ բաժանորդներին թարմ լուսանկարներ է ներկայացրել, որոնք արվել են նկարահանման հարթակում:

Պրիխոդկոն կրկնել է Քիմի մազերի բացվածքը՝ ուղիղ մեջտեղից, սեւ սահուն մազերը, որոնք ընդգծում են նրա այտոսկրերը ու վառ մուգ հոնքերը: Գլամուրային կերպարին ուկրաինացի գեղեցկուհին հավելել է նաեւ արեւային ոճային ակնոցը:

«Եվ ի՞նչ: Այո, ուղիղ 24 ժամ է անցել… Արդեն երկրորդ օրն է … #ДураЛюбовь»,- ստորագրել է լուսանկարը Պրիխոդկոն:

Դատելով սակավաթիվ մեկնաբանություններից՝ Անաստասիայի կերպարը նրա երկրպագուների սրտով էր:

Ավելի վաղ Անաստասիա Պրիխոդկոն փորձել էր մասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին, բայց դա նրան չէր հաջողվել։ Ուկրաինան այս անգամ մրցույթում կներկայացնի երգչուհի Ջամալան:

15.03.16 | հասարակություն