Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հանգստյան օրերի դիետա

Այս սննդակարգը նախատեսում է սննդի վեց ընդունում, ինչը թույլ կտա դիմանալ նրանց, ովքեր սիրում են փոքր ընդմիջումներով մի բան ուտել:  Եթե քաղցի զգացում է առաջանում, կանաչ բանջարեղեն կերեք, վրան կիտրոնի հյութ քամեք, կանաչի ավելացրեք: Կարելի է մի քիչ աղ եւ պղպեղ լցնել: Կանաչ բանջարեղենը գործնականում կալորիաներ չի պարունակում` ոչ սպիտակուց, ոչ ճարպեր: Բոլոր դիետոլոգները խորհուրդ են տալիս դրանք ավելի հաճախակի օգտագործել, որովհետեւ դրանց կազմի մեջ մտնող բջջանյութը մաքրում է աղիները եւ նպաստում քաշի նվազմանը: 

Բացի այդ, ավելի շատ ջուր խմեք. դա թույլ կտա «խաբել» ստամոքսին` հագեցվածության զգացում առաջացնելով: Ջուրը մաքրում է օրգանիզմը եւ կանխում է այտուցների առաջացումը:  

Շաբաթ

Նախաճաշ.  ձու եւ  25 գ խոշոր աղացած հաց:

Ժամը 10-ին. Սուրճ, մեկ բաժակ ոչ յուղալի կաթ, խնձոր:  

Ճաշ.  75 գ թյունաձուկ, մի կտոր հաց, 25 գ պանիր կամ  50 գ խոզապուխտ, լոլիկ, մեկ բաժակ մածուն կամ նարինջ: 

Ժամը 15-ին.  2 տոստ սեւ հացից եւ 50 գ ոչ ճարպոտ պանիր:

Ժամը 17-ին. 25 գ հաց եւ 75 գ խաշած լոբի:

Ընթրիք. 75 գ ոչ ճարպոտ միս բանջարեղենային արգանակով պատրաստված սոոուսով,  75 գ տապակած կարտոֆիլ, կանաչ բանջարեղեն:

Կիրակի

Նախաճաշ. Մի կտոր առանց յուղի տապակած տավարի միս,  2 կտոր սեւ հաց:

Ժամը 10-ին. Նեխուրի երկու ցողուն, 75 գ պանիր:

Ճաշ. 100 գ հավի աղցան, 50 գ կաղամբով աղցան:

Ժամը 15-ին . Մի բաժակ մածուն:

Ժամը 17-ին.  Մի ափսե ցանկացած ոչ յուղոտ սուպ, սեւ հացից տոստ:  

Ընթրիք. Տավարի մսից լանգետ բանջարեղենի արգանակով պատրաստված սոուսով, 100 գ կարտոֆիլի պյուրե (առանց յուղի), կանաչ բանջարեղեն:

 

Աղբյուր` Dieta.ru

01.06.16 | հասարակություն