Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայ ֆուտբոլիստների վարկանիշները FIFA 17-ում (ֆոտո)

03.10.16 - սպորտ

FIFA համակարգչային խաղի վերջին տարբերակնում հայ ֆուտբոլիստներից ամենաբարձր վարկանիշն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի վարկանիշը 85 է:

2-3-րդ տեղերը բաժանում են ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որոնց վարկանիշը 74 է:

Պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի վարկանիշը 72 է, Մախաչկալայի «Անժիի» խաղացող Կառլեն Մկրտչյանինը՝ 69, իսկ ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանինը՝ 65: Հոլանդական «Հերակլեսի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքական 19-ամյա կիսապաշտպան Գոռ Աղբալյանն էլ ունի 62 վարկանիշ:

03.10.16 | սպորտ